Մատիկներով խաղեր (пальчиковые игры)

MarkԻնչպես գիտենք մատիկներով խաղերը (пальчиковые игры) նպաստում են երեխաների մանր մոտորիկայի և խոսքի զարգացմանը:
Մեր ակումբի մայրիկների օգնությամբ հավաքեցինք դրանցից ամենասիրելիները, որոնք էլ սիրով ներկայացնում եմ ձեզ 🙂

Հատուկ շնորհակալություն Angelina Mane Alexanian-ին, Tatev Melikyan-ին, Tamara Snkhchyan-ին, Heghinar Melkom Melkomian-ին և Karina Yeghiazarova-ին 🙂

Continue reading

Պատրաստում ենք ինքներս (կաթնաշոռ, մածուն, յոգուրտ)

Սիրելի մայրիկներ, ովքեր սիրում են իրենք պատրաստել երեխաների համար, այլ ոչ թե գնել խանութի կասկածելի կաթնամթերքը, ապա իմ բաղադրատոմսերը հետևյալն են`

ԿԱԹՆԱՇՈՌ

Կաթնաշոռ պատրաստելու եղանակները բազմազան են: Պետք է կաթը թթվացնել, որպեսզի այն կտրվի: Եթե դուք պատահաբար մոռացել եք կաթը դնել սառնարան և այն թթվել է կամ կաթը եփելուց կտրվում է, մի վհատվեք, դուք ունեք հիանալի հումք կաթնաշոռ պատրաստելու համար:  Կա երկու հիմնական մոտեցում, կաթը հնացնել և թթվացնել թթուներով:
Continue reading

Իմ սիրելի գունավոր թղթերը

Պարզել եմ, որ ես որակյալ գունավոր թղթերի թուլություն ունեմ 😀 Խանութում տեսնելիս գնում եմ անգամ առանց հատուկ կարիքի, բայց հետո պարզվում է միշտ, որ ճիշտ էլ անում եմ, քանի որ սովորաբար այդ “կարիքը” հայտնվում է չնախատեսված ժամանակ, երբ թղթի համար խանութ գնալը բոլորովին հարմար չէ…

Ինչևէ… ուզում եմ ներկայացնել մեր վերջին “աշխատանքները”, միգուցե ձեզ հետաքրքրեն ու նոր մտքեր տան… 🙂
Continue reading

<<Աջ>> և <<ձախ>> տարբերակումը

<<Աջ>> և <<ձախ>> հասկացությունները երեխայի համար բավական դժվար է ընկալել: Հարկավոր է, որ երեխան բավական շուտ տարբերակի դրանք: Երեխան, որը չի կարողանում տարբերել <<աջը>> և <<ձախը>> հետագայում կունենա ընթերցելու, հաշվելու, շրջապատում շուտ կողմնորոշվելու դժվարություններ:
Continue reading

Christine

Բարև Ձեզ, հարգելի մայրիկներ: Կարծում եմ շատ հետաքրքիր և բավական օգտակար համացանց է: Շատ ուրախ կլինեմ ընկերանալ Ձեզ հետ, կիսվել իմ մտքերով, կարծիքներով և ընդունել ՁԵր խորհուրդները:

Ես 29 տարեկանեմ եմ, ունեմ երկու աղջիկ 3 և 1,10 տարեկան:

Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար:

Կաթնաշոռով պեչենի

200գր. կաթնաշոռ, 0 5բաժակ շաքարավազ, 2 հատ ձու,սոդա,  վանիլ, 1բաժակ ալյուր:  Ըստ ճաշակի և ըստ Վարդուհի Նահապետյանի կարելի է ավելացել չամիչ, կունջութի սերմ և այլն: Թխել նախորոք 180՞С տաքացված ջեռոցում մոտ 15 րոպե:                                                                                

Բարի Ախորժակ 🙂

Պլաստիլինի բաղադրատոմս

Սիրելի մամաներ,
ուզում եմ կիսվել պլաստիլինի պատրաստման եղանակի իմ բաղադրատոմսով 🙂

Այսպիսով մեզ պետք կգա`
– 1 ճաշի գդալ աղ,
– 1 ճաշի գդալ լիմոնի աղ,
Continue reading