Սիրելի մայրիկներ, քանի որ սա իմ առաջին բալիկն է ու ես ապրում եմ ԱՄՆ-ում ու չունեմ ոչ մի օգնող, ակնկալում եմ Ձեզանից խորհուրդ մինչև 3 ամսական երեխայի խնամքի մասին: շատ կուզենաի լսել այն մասին, թե հատկապես ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել:
Ինչպես ինձ հաջողվեց պահպանել մայրական կաթը
Ես պատկանում եմ այն մարդկանց, ովքեր միշտ լավ տրամադրվածություն ունեն, ուստի ես անգամ չէի էլ կասկածում, որ իմ բալիկին կերակրելու եմ կաթիկով: Երեխային կերակրելու բերեցին ծննդաբերության հաջորդ օրը առավոտյան, ճուտիկիս դրեցի կրծքիս ու վերջ, ամեն ինչ բնության օրենքներով ինքը իրան լուծվեց: Կերակրման ժամանակ առաջին խոչընդոտը, որին հանդիպեցի, դա կրծքերի ճաքելն էր, ես գիտեի սիլիկոնային հատուկ կրծքանման իրի մասին (насадка բառի հայերենը տարբերակը չգտա), սակայն ինձ համար շատ կարևոր էր երեխայի հետ անմիջական կապը, երեք օր դիմացա անտանելի թվացող այդ ցավերին, ու Бепонтен կոչվող հրաշք քսուքը ամեն ինչ բուժեց: Continue reading
Папа Мама Я- счастливая семья
Կինը կարո՞ղ է համատեղել աշխատանքը ընտանիքի հետ
Կինը կարո՞ղ է համատեղել աշխատանքը ընտանիքի հետ: Մի քանի տարի առաջ մտածում էի, որ կարող է , հիմա հասկանում եմ, որ հազիվ հասցնում է, հետո չգիտեմ: Ու ինչքան էլ ասեն, որ դա մարդու տեսակից է, չեմ հավատա, համատեղման դեպքում կորչում են շատ կարևոր բաներ՝ երեխայի հետ խաղալու հաճույքը, երեխային դպրոցից տուն բերելու հրճվանքը, գտնվում են ամենատարբեր ծառայություններ, որոնք վերցնում են իրենց վրա այդ գործառույթները և էլի շատ բաներ, իսկ արդյունքում երեխան օտարանում է ծնողից: Continue reading
Սիրե՛ք ձեր բալիկներին
Երեկ շատ տարօրինակ իրավիճակում հայտնվեցի…
Երաժշտական դպրոցում մի 8 տարեկան աղջկա մայրիկն ասաց, որ դպրոցի ժողովից է գալիս ու ուրախ է: Հարցրեցի “Ինչ լավ է, երևի գովել են, հա՞ :)”: Երեխան լսեց, մոտեցավ ու հարցրեց ինչ են ասել, մայրն էլ կոպիտ պատասխանեց “Հեչ, դա քեզ չի վերաբերվում!”: Continue reading
Մանչուկս
Ու օրվա ավարտին ես ու տղես իրար գրկած պառկեցինք, նրա փոքրիկ ու նուրբ մատերը դեմքովս մեկ սահում էին, քնքշության հոտ էր գալիս այդ շարժումներից, ձեռքս դրել էի նրա փոքրիկ սրտին ու ամեն մի բաբախյունի հետ մեջիցս օրվա հոգնածություն դուրս էր գալիս, վզիկից իրան յուրահատուկ հոտը բուրում էր, ինձ էլ ավելի խելքահան անելով, քնակոլոլ շուրթերը մեկ մեկ խորամանկ ժպտում էին Continue reading
20 խորհուրդ հղիներին
- Ամենագլխավորը` Հղին Հիվանդ չէ:
- Սուտ է այն միֆը, թե հղին պետք է ուտի երկու հոգու համար, հղի կինը ուտում է ինքը իր համար, վիտամիններ, կալցիումը, յոդը ընդունում է միայն իր համար, իսկ բալիկը մայրիկի օրգանիզմից վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:
- Մի սպասեք, որ եթե Դուք հղի եք, ապա հնդկական ֆիլմերի նման Ձեր ուշքը պետք է գնա կամ սիրտը խառնի, իրականում այդ սիմպտոմները ոչ բոլորն են ունենում, ու հաստատ սիրտ խառնելու մեջ լավ բան չկա:
Մեր մեծ հաղթանակը
Մանկական բազմոց
Երկար ժամանակ մտածում էի փոքրիկիս համար բազմոցանման բան գնելու մասին, սակայն խանութներում առկա տարբերակները կամ իմ սրտով չէին, կամ էլ գնի առումով մի քիչ չարդարացված: Որոշեցի ինքս մի բան պատրաստեմ, ամեն դեպքում, եթե վատը լիներ, գոնե չէի ափսոսի դեն նետել:
Ծննդատան ցուցակ
Երեխայի ծնունդը ուրախություն է: Հատկապես հղիության վերջին ամիսներին այն հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել դրան թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Իսկ այն ամենն, ինչ հարկավոր կլինի ծննդկանին ու նորածնին, անհրաժեշտ է վաղօրոք պատրաստել, դասավորել հատուկ պայուսակի մեջ, դնել երևացող տեղում, որպեսզի վերջին պահին խուճապի չմատնվեք: Այս ցուցումները օգտակար կլինեն ձեզ համար և կօգնեն կողմնորոշվել:
Continue reading