Ռախիտ

Ռախիտը ներկայացված է ոսկրերի փափկացումով կամ թուլացումով, որը առաջանում է վիտամին Դ երկարատև անբավարարությամբ:

Վիտանին Դ նպաստում է աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծմանը: Վերջինիս անբավարարությունը բերում է ոսկրերում կալցիումի և ֆոսֆորի մակարդակների պահպանման դժվարությանը, որից և առաջացնում է ռախիտ: Continue reading

Հեմանգիոմա

Հեմանգիոման հանդիսանում է ծննդաբերական նշան, որը հաճախ ներակայացված է որպես կարմիր էլաստիկ մակերեսով գնդիկ և իրենից ներկայացնում է մաշկի հավելյալ անոթների կուտակում: Այն մեծանում է կյանքի առաջին տարվա ընթացքում, այնուհետև ժամանակի ընթացքում ցուցաբերում է փոքրացման ուղղվածություն: Երեխան, որը կյանքի առաջին տարվա ընթացքում ունենում է հեմանգիոմա, սովորաբար 10 տարեկան հասակում ունենում է միայն տեսանելի մաշկային հետք: Այն կարող է տեղակայաված լինել ամենուր, սակայն սովորաբար հայտնաբերվում է դեմքի, գլխի, կրծքավանդակի և մեջքի շրջանում:

Continue reading

Պատրաստվում ենք զատիկին

Արդեն պատրաստվու՞մ եք զատիկինimage-50d8198be483d1cd69f87f2b5578c54fc86e8c178dbe3807b88a635f589a29f9-V 🙂

Մեզ պետք է `զուգագուլպա, փայտի թեփ, ցորեն:

Պատրաստման եղանակը`  զուգագուլպան կտրել, ծայրը կապել եւ շրջել հակարակ կողմ.թեփը լավ խիտ լցնել կլորացնել վերեւի մասում լցնել ցորենը եւ կապել: Կողքից օվալի նման ականջներ հանել թելով կապել, իսկ մեջտեղից կլոր քիթ անել նորից կապել թելով: Եղունգի լաքով նկարել աչք եւ բերան: Ջրել 4-5 օրը մեկ:  Continue reading

Աշնանային տրամադրությամբ


FB_IMG_1449957006282

20151121_111426

Տղուկիս հետ մի քանի օրով բնության գրկում էինք.Հրաշք վայրում,ուր ծովափի արևադարձային ծառերն ու մոտակա երևացող սարերի ձյունը ընդհանուր բնապատկեր էին կազմում..Ուր սովորական էր պալմայի կողքին աճած ձնծաղիկ տեսնելը: Continue reading

Աղի խմորից տոնածառի խաղալիքներ

PicsArt_12-15-05.16.50

Շուտով Նոր տարի է: Հետաքրքիր զբաղմունք մեծերի և փոքրերի համար😊

Պատրաստում ենք տոնածառի խաղալիքներ, պատի զարդեր, ձնեմարդեր…ինչքան մեր երևակայությունը թույլ կտա 🙂  Continue reading

Նվեր նորածնին` թիթեռնիկի թևեր

PicsArt_12-09-06.33.03Իմ նոր ծնված սանուհու համար որոշեցի փոքրիկ նվեր պատրաստել հենց իմ ձեռքերով☺

Նվերը 3 մասից է բաղկացած

1.Թիթեռնիկի թևիկներ,որ զարդարում է մանկական սենյակը

2.Թևիկներով լուսանկարների շարք նորածնի համար, որը ես կնկարեմ

3.Ամենահաջող ստացված լուսանկարը շրջանակով ` որպես պատի զարդ

Ասեմ, որ շաատ հեշտ է պատրաստել. Continue reading

Դեռևս տնային տնտեսուհի եմ շարքից

Ինձ կհասկանան շատերը:

Ինչի՞ց է, երբ փոքրիկիդ հետ փորձում ես տունը հավաքել,ավելի շատ է թափվում, իսկ երբ արդեն կատարյալ մաքուր է տունը, ու դու ուզում ես ինչ-որ հյուր ընդունել, հյուրերը, չգիտես ինչու գալիս են, երբ գետնին խաղալիքները թափված են, ամանները չես հասցրել լվանալ, իսկ պեչենիների փշուրները ամենուր են: Հիմա բացատրեմ հատուկ մեր պապաների համար 🙂 Continue reading

Պատրաստում ենք գիպսե արձանիկներ ու գունավորում այն

Ահա թե ինչ ենք սարքել օրերս տղայիս հետ 🙂

gipsԻ՞նչ է անհրաժեշտ.  
Continue reading

Երբ մի օրում 20-ից ավել երեխա ես ունենում…

Armenian Parents Corner խմբից ծնված մեր՝ «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախաձեռնության մասին եմ ուզում պատմել:

Որոշել էինք հունիսի 1-ին ընդառաջ առողջական խնդիրներով երեխաների (3-6 տարեկան) տանել մանկական սրճարան: Շատ հետաքրքիր և էմոցիոնալ օր էր… Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Անի Շատվորյանն եկավ իմ հետևից, որ գնանք մանկատուն, քանի որ իրերը շատ էին տանելու և ծանր էին՝ նվերներ, Էմինին երկու տուփ տակդիր , նաև Լուսինեի տված պինյատը… Անին մեր բակում շրջադարձի ժամանակ ահավոր հարվածեց մեքենան և ստիպված իրեն թողեցի ու տաքսի կանչեցի, շտապեցի մանկատուն: Այնտեղ երեխաներն արդեն ավտոբուսում էին տեղավորվել: Վազեցրեցի տակդիրն ու նվերների մի մասը մանկատան ներս, քանի որ մի քանի երեխա չէին կարող գալ: Continue reading