Ուռա՜, դպրոցներում արձակուրդ է, ազատ ենք, հանգիստ, չենք վազում դպրոց, տուն գալուն պես դաս չենք սովորում, չենք հոգնում, չենք լարվում։ Բայց բավական է անցնի մի շաբաթ, ու սկսում ենք երեխաներին նորից ծանրաբեռնել արձակուրդների համար հանձնարարված առաջադրանքներով։ Ըստ իս երեխան պետք է հանգստանա սովորելու պրոցեսից, վազվզի, խաղա բակում, ֆիզիկապես զարգանա, ընթերցի, հաճելի զբաղմունքներով զբաղվի (լող, ասեղնագործություն, նկարչություն, կավագործություն, տարաբնույթ նկարչական տեխնիկաներով նկարչություն, կոլաժների պատրաստում, տարբեր սպորտաձևերում իրեն փորձի), ունենա ուղղակի ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ և այդ ժամանակը տնօրինի իր ցանկությամբ։ Արձակուրդներից հետո նոր ուսումնական տարին պետք է սկսել էներգիայով լի, հետաքրքրությամբ, հանգստացած։ Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր և հետաքրքրություն ձևավորելու համար ընթերցանությունը պետք է ներկայացնել որպես ազատ ժամանցի կազմակերպման ձև, ոչ թե դպրոցական հանձնարարություն: Սկսնակ ընթերցողի համար դժվար է որևէ հեքիաթ ամբողջությամբ կարդալը։ Նրանց մեծ մասը, երբ կարդալիս հանդիպում է դժվարության, կորցնում է հետաքրքրությունը գրքի նկատմամբ և հրաժարվում ավարտին հասցնել այն։ Երբեմն երեխաները հիասթափվում են ընթերցանությունից հենց ծնողների չափազանց պահանջկոտության պատճառով։
Continue readingTag Archives: գիրք
10 գիրք ամանորյա հրաշքի մասին
Ամանորը մոտենում է, ուրեմն հրաշքներին հավատալու լավագույն ժամանակն է 🙂 Ձեզ ենք ներկայացնում տոներին նվիրված մի քանի հեքիաթներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կդարձնեն փոքրիկների ձմեռային արձակուրդը, այլև կսովորեցնեն լինել բարի, խիզախ և երբեք չհանձնվել: Այս ցանկը, նաև մեծերի համար է, ովքեր ցանկանում են տոնական լույսով լցնել իրենց կամ հարազատների կենցաղը 🙂
Continue reading
ՄաՊայական 5 լավ գիրք
Ծնող լինելու դժվար ճանապարհին շատ հաճախ կանգնում ենք այնպիսի խնդիրների առջև, որոնց պատասխանները չենք կարողանում գտնել, իհարկե մեր մայրական, ինչու ոչ նաև հայրական ինտուիցիան մեզ շատ է օգնում, բայց լավ խորհուրդները չեն խանգարի։ Ես դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու որպես մամա, բայց կկիսվեմ Ձեզ հետ մի քանի լավ գրքերով, որոնք ինձ որպես մայրիկ շատ ու շատ անգամ են օգնել։
1․ Արդեն հղի ժամանակ ես խորհուրդ կտամ կարդալ Ժան Լեդլոֆֆ “Ինչպես դաստիարակել երջանիկ երեխա” (“Как вырастить ребенка счастливым” –Жан Ледлофф) գիրքը։ Այս գիրքը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչքան կարևոր է լինել երեխայի կողքը ֆիզիկապես և հոգեպես այնքան ժամանակ, ինչքան դա իրեն անհրաժեշտ է, որպեսզի հետո նա ավելի համարձակ մտնի կյանք, կհասկանաք, որ պետք է կոտրել հայկական այն կարծրատիպը, թե փորք երեխային շատ գրկելով, նրան սովորացնում եք գրկին, և ամենակարևորը ինչ սխալներ թույլ չտալ ու չզրկել երեխային մայրական սիրուց, որպեսզի հետագայում նա Ձեր սերը չսկսի փնտրել ամբողջ կյանքի ընթացքում։
Առաջին էքսկուրսիան` տպարան
Այսօր “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց առաջին ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂
Ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին “Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ 🙂 Continue reading