Երեխայի երևակայությունը :)

Տաթև Չախչախյանի խնդրանքով ես եմ դնում իր գրառումը:
Տաթև ջան, շնորհակալություն հետաքրքիր մտքի համար 🙂

Ծնողներ ջան,

ամիսներ առաջ ես ու պորտուգալացի ընկերս, ով նույնպես աշխատում է երեխաների հետ, որոշեցինք տեսնել ինչպես է հասկացվում ոչ ռեալիստական պատկերը երեխայի կողմից և ինչ ասոցիատիվ պատմություն կարող է ստեղծել երեխան՝ ելնելով նկարի վերաբերյալ իր երևակայական ընկալումից: Վերցրել ենք Խուան Միրոյի գործերից “Figures at Night Guided by the Phosphorescent Tracks of Snails” /ստերև/: Ես փորձում եմ Լեհաստանում հավաքել նկարի վերաբերյալ երեխեքի պատմությունները, ընկերս նույնն անում է Պորտուգալիայում և հիմա ձեզ ունեմ առաջարկ – եթե ինքներդ էլ հետաքրքրված եք ձեր բալիկի երևակայության թռիչքով, եթե ցանկություն ու հավես ունեք, կարող եք իրեն էլ ցույց տալ նկարը, հարցնել իր կարծիքով ինչ է պատկերված, ինչի մասին է, երևակայել, պատմություն հորինել, կարճ կամ երկար, էական չէ:
Մի օր էլ քնելուց առաջ հեքիաթ կարդալու ավանդույթը կարելի է մի քիչ փոփոխել. ձեզ բարի ժամանց 🙂

Գրառման հեղինակ` Տաթև Չախչախյան

pic

Պատրաստում եք հետաքրքիր խաղ

thmbnlՈղջույն, ողջույն բոլորին:

Առաջին հրապարակումս է այստեղ, հուսամ ոչ վերջինը: Սիրով, ձեզ հետ ուզում եմ կիսվել մի հետաքրքիր խաղի պատրաստման ընթացքով, որը երեխայի մոտ զարգացնում է երևակայությունը, հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, տեսատարածական պատկերացումը, երկրաչափական պատկերների ընկալումը, առարկաների ընկալման և  ասոցատիվ կապերի ստեղծմանը: Խաղի ընթացքը շատ պարզ է, երեխայի հետ միասին ստեղծում եք պատկերներ, կոճգամների վրա  ռեզինը ձգելով: Ներքևում մի քանի տարբերակներ ցուցադրված են, իսկ մնացածը փորձեք ինքներդ երեխայի հետ մտածել: Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն պատկերներ մտածի ու ստեղծի: Կարող եք նաև տառերը և թվերը սովորեցնել գծագրել, անգամ մասնիկներն ինչ հաջորդականությամբ է պետք գրել: Մի խոսքով երևակայության օգնությանը դիմեք:
Continue reading

Պետք է զբաղմունք հորինել :/

Հիմա ես դժվար կացության մեջ եմ.

Ale

Ինչպե՞ս զբաղացնեմ 4 տարեկան տղայիս: Նստել չի սիրում, նկարել/ներկելու մասին լսել չի ուզում, պլաստիլինը միայն ճիճու սարքելու համար է, հեքիաթ միայն լսել է սիրում, այն էլ բացառապես մեքենաների մասին….

… իսկ մենք մյուս տարի պետք է դպրոց գնանք: Չէ, իմ փոքրիկը իրոք փոքրիկ է, խաղից բացի ուրիշ ոչինչ: Ուրեմն մենք էլ կխաղանք 🙂

Continue reading

Թղթե ափսե մեր ձեռքերով :)

թղթիկներՀավանաբար բոլորի մոտ էլ երեխաների հետ թղթով աշխատելուց հետո մնացորդներ են մնում: Ես միշտ ափսոսում եմ դրանք գցել ու հավաքում եմ մի տոպրակի մեջ: Վերջերս մի հետաքրքիր տաբերակ գտանք դրանք օգտակար օգտագործելու համար. պատրաստում ենք այ այսպիսի ամուր թղթե ափսեներ, որոնց մեջ կարելի է տաբեր բաներ դնել… օրինակ` մատիտներ, վրձիններ, մանր խաղալիքներ, անգամ կոնֆետներ (բայց պարտադիր փաթեթավորված)… 🙂
Continue reading

Մատիկներով խաղեր (пальчиковые игры)

MarkԻնչպես գիտենք մատիկներով խաղերը (пальчиковые игры) նպաստում են երեխաների մանր մոտորիկայի և խոսքի զարգացմանը:
Մեր ակումբի մայրիկների օգնությամբ հավաքեցինք դրանցից ամենասիրելիները, որոնք էլ սիրով ներկայացնում եմ ձեզ 🙂

Հատուկ շնորհակալություն Angelina Mane Alexanian-ին, Tatev Melikyan-ին, Tamara Snkhchyan-ին, Heghinar Melkom Melkomian-ին և Karina Yeghiazarova-ին 🙂

Continue reading

Ուսուցողական խաղեր 1 տարեկանների համար

Տղաս արդեն մեկ տարեկան է, ու պետք է լուրջ մտածել տղայիս շարժողական և խոսակցական հմտությունների զարգացման մասին: Իսկ ինչպե՞ս գտնել ուսուցողական խաղեր մեկ տարեկան տղայի համար: Խանութներում խաղալիքների մեծ մասը նախատեսված է ավելի բարձր տարիրքային խմբի երեխաների համար: Լավ, բա ի՞նչ անել: Լեգոյի ու 3Դ փազլների համար դեռ շատ փոքրիկ ենք, իսկ շխկշխկան խաղալիքներից վաղուց արդեն հրաժարվել է: Continue reading

Պլաստիլինի բաղադրատոմս

Մի հոդված կարդացի երեխաների վաղ զարգացման մասին  ու հասկացա, որ դրանով բավարար չափով չեմ զբաղվում, իսկ պլաստիլինով ծեփելը շատ կարեվոր է փոքր տարիքից (մենք 22 ամսեկան ենք, գրեթե 2 տարեկան), ինչպես եվ թաթիկներով (մատերով) նկարելը, նաեվ` մեծ մատիտներով նկարելը…. դրանք զարգացնում են մանր մոտորիկան, երեխայի երեվակայությունը եվ այլն… բացի այդ շուտով օրերը ցրտելու են, եվ այլեվս դուրս փախնելու մեթոդը միշտ չի փրկի, պետք է շաբաթ-կիրակի օրերին երեխային զբաղեցնել: ՈՒրեմն պետք է մի բան անել… վաճառվող պլաստիլիններին չեմ վստահում, համ էլ թանկ է ստացվում, չէ որ պարբերաբար պետք է նորը գնել, հնի գույները խառնվում են… Որոնեցի գուգլում ու գտա տանը պլաստիլին սարքելու մի բաղադրատոմս, փորձեցի եվ ստացվեց 🙂 ահա եվ այն…

1 բաժակ ալյուր, 1/2 բաժակ աղ, 1 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ ձեթ, 2 թեյի գդալ կրեմ տարտար Cream of tartar (սպիտակ փոշի է, որ օգտագործվում է թխելու փոշի (baking powder, разрыхлитель) սարքելու համա սոդայի հետ միասին, ինչպես նաեվ օգտագործվում է բեզեն, հարած սերուցքը ամրացնելու համար, քիմիական անունն է Калий битартрат: Այս բաղադրատոմսում այն առաձգականությունը ուժեղացնող դեր է կատարում, բայց այն առաջնային չէ, առանց դրա էլ պլաստիլինը կստացվի), սննդային գունավորիչներ (եթե ունեք նյարդեր, ժամանակ եվ համբերություն, ապա կարող եք լրիվ բնական գույներ ստանալ բազուկից, գազարից, կանաչուց եվ այլն, երեվակայության հարց է: Դրանք այնքան վառ չեն գունավորի, որքան վաճառվող գունավորիչները, բայց իրենց գործը կանեն!!!) Բոլորը բացի գույներից խառնում եք իրար (խմորեղեն թխողները կիմանան, որ ավելի հեշտ է նախ խառնել չոր բաղադրիչները, ապա ձեթն ու քիչ-քիչ ջուրը, որ գնդիկներ չառաջանան, այս ամենյ մինչ կրակին դնելը) եվ անընդհատ խառնելով եփում մինչեվ պնդանա եվ գնդիկ ստացվի: Անմիջապես բաժանում եք մասերի, ավելացնում գունավորիչները, լավ խառնում (տրորում), դնում առանձին ցելոֆաններում եվ դնում սառնարանում: Եթե ձեռքերով եք խառնելու գույները, անպայման ձեռնոցներ հագեք!!!!! Վերջ, պլաստիլինը պատրաստ է!!!!

Ես ներվեր չունեցա եվ օգտագործեցի խմորեղենի համար գնված գունավորիչներ, կարծում եմ, կոնֆետնրում դրանցից լավերը չեն օգտագործում: Տղաս շատ էր ոգեվորվել, վաղյ կսկսենք ստեղծագործել: Եթե հաջողվի, վաղը մի քանի նկարներ էլ կտեղադրեմ 🙂