Խոզի փափկամիսը կտրել երկարությամբ, դանակով անցքեր բացել և անցքերի մեջ դնել սխտորը, միսը կապել թելով այնպես, որ երշիկի նման կլոր տեսք ունենա, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, չոր ռեհանով, ծիտրոնով, թողնել մեկ օր, հաջորդ օրը եփել ֆոլգայով՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում, վերջում 2 րոպե բացված վիճակում դնել ջեռոցը, որ կարմրի: Continue reading
Tag Archives: խոհանոց
Փոքրիկի առաջին կոտլետը
Երբ աղջիկս 1 տարեկան դարձավ, մենք պատրաստեցինք առաջին կոտլետը:
Թխվածքաբլիթ ամենափոքրիկների համար
Սիրելի մայրկներ շատ հեշտ ու արագ պատրաստվող թխվածքաբլիթներ, որոնք կարող եք փոքրիկին տալ 7,5 ամսականից:
Պատրաստում ենք ինքներս (կաթնաշոռ, մածուն, յոգուրտ)
Սիրելի մայրիկներ, ովքեր սիրում են իրենք պատրաստել երեխաների համար, այլ ոչ թե գնել խանութի կասկածելի կաթնամթերքը, ապա իմ բաղադրատոմսերը հետևյալն են`
ԿԱԹՆԱՇՈՌ
Կաթնաշոռ պատրաստելու եղանակները բազմազան են: Պետք է կաթը թթվացնել, որպեսզի այն կտրվի: Եթե դուք պատահաբար մոռացել եք կաթը դնել սառնարան և այն թթվել է կամ կաթը եփելուց կտրվում է, մի վհատվեք, դուք ունեք հիանալի հումք կաթնաշոռ պատրաստելու համար: Կա երկու հիմնական մոտեցում, կաթը հնացնել և թթվացնել թթուներով:
Continue reading
Կաթնաշոռով պեչենի
Խորհուրդներ վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ
Մինչև 6 ամսական տարիքի երեխաներ
Մի տվեք ցանկացած այլ հեղուկ կամ սնունդ. բացառապես մայրական կաթով կերակրումը նշանակում է, որ երեխան ստանում է միայն կրծքի կաթ և ոչ մի այլ հավելյալ սնունդ, ջուր կամ այլ հեղուկներ: Ռախիդի կանխարգելման նպատակով կյանքի առաջին օրերից սկսած երեխային տվեք վիտամին Դ-ի լուծույթ, ցանկալի է ջրային, օրական 400-500 միջազգային միավոր, մինչև 1 տարեկանը, առանց սեզոնային ընդմիջման (ես դրանք փոխարինեցի օրական մոտ 30 րոպե տևողությամբ արևային լոգանքներով): Կերակրեք երեխային կրծքով այնքան հաճախ, որքան նա ցանկանում է, գիշեր թե ցերեկ, ութ անգամից ոչ պակաս:
Continue reading
Խնձորով թխվածք
Սիրելի մամաներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի թխվածքի բաղադրատոմսով, որը ինձ դուր եկավ նրանով, որ նախ շատ ժամանակ ու ջանքեր չի պահանջում, խոհանոցում խառնաշփոթ չի առաջացնում, և հետո շատ համեղ է
Անհրաժեշտ է`
1 բաժակ ալյուր
1 բաժակ շաքարավազ
Continue reading
Աղցան “Վագրիկ”
Բաղադրությունը-
- 400գր. կարտոֆիլ
- 200գր. երշիկ
- 200գր. վարունգ (թարմ կամ մարինացված)
- 150գր. սոխ
- 3 հատ ձու
- 400գր գազար
- մայոնեզ, աղ, պղպեղ, ձևավերման համար զեյթուն կամ սև սալորաչիր Գազարը, կարտոֆիլն ու ձուն խաշել, անցկացնել մանր քերիչով, երշիկը, վարունգն ու սոխը կտրատել խորանարդաձև (սոխը 15 րոպե թողնել եռացրաձ ջրի մեջ, հետո լվանալ սառը ջրի տակ) և շարել ըստ հետևյալ հերթականության` կարտոֆիլ (համեմաց աղով և պղպեղով), երշիկ, վարունգ, մայոնեզ, սոխ, ձու, մայոնեզ, գազար:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Համեղ թխվածք 4 րոպեում
Բարև բոլորին 🙂
Հաշվի առնելով, որ այս բլոգի մեր անդամները հիմնականում երեխաներով զբաղված մայրիկներն են, ովքեր թանկ են գնահատում իրենց ժամանակի ամեն ազար րոպեն, չեմ կարող այստեղ չարտահայտել իմ ուրախությունն ու ոգևորութունը 🙂 Այսօր Իռեն Աղամիրյանի տված բաղադրատոմսով միկրոալիքային վառարանում (микроволновка) թխվածք պատրաստեցի, որը հիանալի ստացվեց և կարևորն այն է, որ ամբողջ պրոցեսը տևեց ընդամենը 10 րոպե!
Continue reading