Մի քանի հետաքրքիր զբաղմունք 1,5-2 տարեկան երեխաների հետ տանը:
Tag Archives: սեփական ձեռքերով
Պատրաստվում ենք զատիկին
Արդեն պատրաստվու՞մ եք զատիկին 🙂
Մեզ պետք է `զուգագուլպա, փայտի թեփ, ցորեն:
Պատրաստման եղանակը` զուգագուլպան կտրել, ծայրը կապել եւ շրջել հակարակ կողմ.թեփը լավ խիտ լցնել կլորացնել վերեւի մասում լցնել ցորենը եւ կապել: Կողքից օվալի նման ականջներ հանել թելով կապել, իսկ մեջտեղից կլոր քիթ անել նորից կապել թելով: Եղունգի լաքով նկարել աչք եւ բերան: Ջրել 4-5 օրը մեկ: Continue reading
Պատրաստում ենք գիպսե արձանիկներ ու գունավորում այն
Ահա թե ինչ ենք սարքել օրերս տղայիս հետ 🙂
Ի՞նչ է անհրաժեշտ.
Continue reading
Ոչխարիկ – Այծիկ :)
Նորից եկավ երեխաների հետ ամանորին պատրաստվելու հաճելի ժամանակը: Քանի որ եկող 2015 թվականն Այծի տարի է լինելու, որոշեցի կիսվել մի հետաքրքիր աշխատանքով, որը երեխաներիս հետ շատ վաղուց էինք արել և հարմար կլինի այս տարի բաիլկներին զբաղեցնելու համար:
Եվ այսպես, պատրաստում ենք ոչխարիկ-այծիկ 🙂
Ես ու աղջիկս սիրում ենք միասին աշխատել
Կրկին որջույն, մեր այս աշխատաքնով նույնպես փորձեցինք կիսվել ձեր հետ: Երեխաների հետ հետ կազմակերպված յուրաքանչյուր խաղ փորձում եմ նպաստի նրանց զարգացմանը: Սա էլ բացառություն չէ: Նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը, կոորդինացիայի զարգացմանը, ուշադրության կենտրոնացմանը, երևակայության զարգացմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, առարկաների ամբողջականության ընկալմանը:
Ահա թե ինչպես ենք անում: Նախ ընտրում ենք մեզ անհրաժեշտ մի քանի գույն ու սկսում ներկել: Սպիտակաձավարը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում տորթի գույն ու լավ խառնում, հետո ավելացնում ենք մի թեյի գդալ ջուր, Continue reading
Պատրաստում եք հետաքրքիր խաղ
Առաջին հրապարակումս է այստեղ, հուսամ ոչ վերջինը: Սիրով, ձեզ հետ ուզում եմ կիսվել մի հետաքրքիր խաղի պատրաստման ընթացքով, որը երեխայի մոտ զարգացնում է երևակայությունը, հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, տեսատարածական պատկերացումը, երկրաչափական պատկերների ընկալումը, առարկաների ընկալման և ասոցատիվ կապերի ստեղծմանը: Խաղի ընթացքը շատ պարզ է, երեխայի հետ միասին ստեղծում եք պատկերներ, կոճգամների վրա ռեզինը ձգելով: Ներքևում մի քանի տարբերակներ ցուցադրված են, իսկ մնացածը փորձեք ինքներդ երեխայի հետ մտածել: Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն պատկերներ մտածի ու ստեղծի: Կարող եք նաև տառերը և թվերը սովորեցնել գծագրել, անգամ մասնիկներն ինչ հաջորդականությամբ է պետք գրել: Մի խոսքով երևակայության օգնությանը դիմեք:
Continue reading
Պատրաստվում ենք Զատիկի :)
Բարև բոլորին 🙂
Արդեն որոշե՞լ եք ինչպես եք Զատիկին պատրաստվելու: Մենք որոշեցինք այս տարի նոր բան փորձել` декупаж пасхальных яиц ! 7 տարեկան աղջիկս իր ձեռքերով այ ասպիսի արդյունք ստացավ 🙂
Ձեռքի աշխատանքների մրցույթի ամփոփում
“Հայ ծնողների ակումբ”-ը “Էդիթ Պրինտ”-ի հետ միասին ֆեյբուքյան “Armenian Parents Corner” խմբում ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթ էր հայտարարել: Նկարների տեղադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն էր:
Պարզվում է մեր ծնողները ոսկե ձեռքեր ունեն 🙂 Այնքա~ն գեղեցիկ աշխատանքներ էին ցուցադրվել, որ շա~տ դժվար էր ընտրություն կատարել: Արդյունքում ընտրեցինք 3 աշխատանք, որոնք իրենց տեսակի մեջ ամենաօրիգինալն ու չկրկնվողն էին: Continue reading
Մանկական բազմոց
Երկար ժամանակ մտածում էի փոքրիկիս համար բազմոցանման բան գնելու մասին, սակայն խանութներում առկա տարբերակները կամ իմ սրտով չէին, կամ էլ գնի առումով մի քիչ չարդարացված: Որոշեցի ինքս մի բան պատրաստեմ, ամեն դեպքում, եթե վատը լիներ, գոնե չէի ափսոսի դեն նետել:
Թղթե ափսե մեր ձեռքերով :)
Հավանաբար բոլորի մոտ էլ երեխաների հետ թղթով աշխատելուց հետո մնացորդներ են մնում: Ես միշտ ափսոսում եմ դրանք գցել ու հավաքում եմ մի տոպրակի մեջ: Վերջերս մի հետաքրքիր տաբերակ գտանք դրանք օգտակար օգտագործելու համար. պատրաստում ենք այ այսպիսի ամուր թղթե ափսեներ, որոնց մեջ կարելի է տաբեր բաներ դնել… օրինակ` մատիտներ, վրձիններ, մանր խաղալիքներ, անգամ կոնֆետներ (բայց պարտադիր փաթեթավորված)… 🙂
Continue reading