Ամռան ամիսները սպասված ու սիրելի են թե՛ մեծերի և թե՛ փոքրերի համար: Այս շրջանում մեզ՝ ծնողներիս ամենահուզող հարցը երևի թե դառնում է երեխաների համար լավ ժամանց ապահովելը: Ստորև ներկայացնում ենք այգում երեխաներին ուրախ պահեր պարգևելու մի քանի հավես միտք 🙂
ԶԻՓԼԱՅՆ
Ուրախության և հրճվանքի անսպառ ժամեր… Վերջերս տարածում գտած և այդքան ցանկալի դարձած զիփլայնը կարող է լինել ՍԵՓԱԿԱՆ: Սա հիանալի զբաղմունք է 4 -14 տարեկանների համար: Continue reading

Մանկապարտեզի ընտրության գործը գլուխ բերելուց հետո ամենամեծ մոլորությունն է կարծելը, թե դժվարն արել ենք արդեն, առավոտյան երեխային կտանենք մանկապարտեզ ու վերջ, կարող ենք հանգիստ զբաղվել մեր գործերով, քանի երեխան մանկապարտեզում է։ Արի ու տես, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Առջևում է ոմանց համար ցավագին, ոմանց համար՝ ոչ այնքան, մանկապարտեզին հարմարվելու փուլը։ Այդ փուլի տևողությունը յուրաքանչյուր երեխայի համար տարբեր է, ամեն ինչ շատ անհատական է․ կարող է ձգվել մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս։
Հարցն այնքան էլ հեշտերից չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մանկապարտեզի ընտրությունը բավականին ժամանակատար պրոցես է, այնպես որ առաջին հերթին զինվեք համբերությամբ։ Նախ կողմնորոշվեք, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր՝ որոշակի մեթոդիկան, դրսում շատ կամ քիչ ժամանակ անցկացնելը, հանդեսների հաճախ լինելը կամ առհասարակ չլինելը, անհատական մոտեցումը, խստությունը կամ երեխային տրված լիովին ազատությունը և այլն, և այլն։ 


