Ամառային դպրոցներ և ճամբարներ – 2018

Ծնողներ ջան, սիրով ներկայացնում ենք մի շարք կենտրոնների կողմից կազմակերպվող ամառային դպրոցների և ճամբարների մասին տեղեկություն:

Continue reading

Հունիսի 1-ի միջոցառումներ Երևանում

Հարգելի՛ ծնողներ,

2018թ-ի հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան՝ գունեղ ու վառ հրավառությամբ:
Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո՝ հետևյալ ժամանակացույցով. Continue reading

Ինչպե՞ս մանկապարտեզ ընտրել

Հարցն այնքան էլ հեշտերից չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մանկապարտեզի ընտրությունը բավականին ժամանակատար պրոցես է, այնպես որ առաջին հերթին զինվեք համբերությամբ։ Նախ կողմնորոշվեք, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր՝ որոշակի մեթոդիկան, դրսում շատ կամ քիչ ժամանակ անցկացնելը, հանդեսների հաճախ լինելը կամ առհասարակ չլինելը, անհատական մոտեցումը, խստությունը կամ երեխային տրված լիովին ազատությունը և այլն, և այլն։ Continue reading

«Անբան հուռին» հայկական մուլտֆիլմ

multՄաՊաներ ջա~ն,

Եկեք բոլորս օգնենք էս հսկայական աշխատանքն ավարտին հասցնել 🙂

Երեք տարի առաջ էնտուզիաստների մի խումբ սկսեց աշխատել «Անբան հուռին» մուլտֆիլմի վրա, որը հիմնված է Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի վրա։ Ներկա պահին թիմը ֆինանսական աջակցության կարիք ունի՝ 14 րոպեանոց մուլտֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Բացի հիմնական թիմից՝ մուլտֆիլմի վրա աշխատում են նաև երգահաններ ու երաժիշտներ։  Continue reading

Ֆիզիկայի և քիմիայի ժամ երեխաների համար :)

chemԱյսօր` հունիսի 28-ին, “Հայ ծնողների ակումբ”-ի փոքր անդամները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված ֆիզիկայի և քիամիայի ճանաչողական փորձարկումներին/էքսպերիմենտներին 🙂 Միջոցառումն իրականացնելու համար իր աջակցությունը ցուցաբերեց Երևանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը սիրով տրամադրեց գեղեցիկ ու հագեցած լաբորատորիաներ և հիանալի ուսուցիչներ, ովքեր
անմիջական միջավայրում սիրով և ոգևորությամբ երեխաներին ծանոթացրեցին ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքներին:     Continue reading

Երկրորդ էքսկուրսիան` տնկարան

TnkaranԱյսօր` հունիսի 16-ին, “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց երկրորդ ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքր անդամները միասին այցելեցին “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամի տնկարան, որտեղ ծանոթացան հիմնադրամի գործունեության հետ, քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրներ, նկարելու և ինտերակտիվ խաղի մոջոցով հասկացան ջրի, բակտերիաների, որդերի, սնկերի, բզեզների և քարաքոսի կարևոր դերը բնության մեջ, շրջեցին տնկարանով, որտեղ տեսան բազմազան բույսեր, շրջեցին ջերմոցով, որտեղի 50C ջերմաստիճանից հետո արևի 30C-ը շատ հով էր թվում 😀 Էքսկուրսիայի վերջում մեր խմբին համեղ հյուրասիրություն էր սպասվում 🙂 Continue reading

Ձեռքի աշխատանքների մրցույթի ամփոփում

apc-astgh

“Հայ ծնողների ակումբ”“Էդիթ Պրինտ”-ի հետ միասին ֆեյբուքյան “Armenian Parents Corner” խմբում ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթ էր հայտարարել: Նկարների տեղադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն  էր:

Պարզվում է մեր ծնողները ոսկե ձեռքեր ունեն 🙂 Այնքա~ն գեղեցիկ աշխատանքներ էին ցուցադրվել, որ շա~տ դժվար էր ընտրություն կատարել: Արդյունքում ընտրեցինք 3 աշխատանք, որոնք իրենց տեսակի մեջ ամենաօրիգինալն ու չկրկնվողն էին:      Continue reading

“Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան :)

lem8Ահա և կայացավ “Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան: Մեր գրառմանն արձագանքած առաջին 15 մայրիկները դեկտեմբերի 15-ին հանարավորություն ստացան անվճար մասնակցելու ամանորյա ֆոտոսեսիայի: Մեզ այս հարցում օգնեց և աջակցեց Լեմուռ ֆոտոստուդիան: Երեխաների հետ աշխատելը բավականին դժվար աշխատանք է, ինչի համար էլ հատուկ շնորհակալություն ենք հայտնում լուսանկարող Աննային 🙂
Continue reading

Առաջին էքսկուրսիան` տպարան

weԱյսօր “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց առաջին ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ 🙂 Continue reading