Նորածնի խնամքի պարագաներ

Ողջույն ապագա մայրիկներ ջան :)

Փորձել եմ կազմել նորածնի խնամքի ՀԻՄՆԱԿԱՆ պարագաների ցուցակ, որը բնականաբար խիստ պայմանական է՝ ոմանք որոշ պարագաներ անպետք կհամարեն, ոմանք էլ՝ պետքական:

Ինչպես նաև կարող եք ներբեռնել ցուցակը  PDF տարբերակով՝ տպելու համար: Ահա՝ Հիգիենայի պարագաներ
Հիգիենայի պարագաներ-page-001 (1)

Կրծքով կերակրում

photo_238

 

Ակումբի անդամ Աննա Վրթանեսյանը այսպիսի օգտակար գրառում է արել ֆեյսբուքյան խմբում կրծքով կերակրման մասին:

Մեծ քննարկում գնաց կաթի ավելացնելու հետ կապված։ Շատ օգտակար և լրիվ անօգուտ խորհուրդներ տրվեցին։ Ես էլ սկսեցի քոմենթ գրել, ու հասկացա, որ մի հոդված ստացվեց։ Երկու երեխա եմ կրծքով կերակրել մեկին մինչև 2 տարեկան, մյուսին 2.5: Հիմնվելով անձնական փորձի վրա և բազմաթիվ կարդացած հոդվածների աշխատեմ փորձի փոխանակում կատարել, հուսով եմ օգտակար կլինի։ Continue reading

Ծննդատան ցուցակ

Երեխայի ծնունդը ուրախություն է: Հատկապես հղիության վերջին ամիսներին այն հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել դրան թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Իսկ այն ամենն, ինչ հարկավոր կլինի ծննդկանին ու նորածնին, անհրաժեշտ է վաղօրոք պատրաստել, դասավորել հատուկ պայուսակի մեջ, դնել երևացող տեղում, որպեսզի վերջին պահին խուճապի չմատնվեք: Այս ցուցումները օգտակար կլինեն ձեզ համար և կօգնեն կողմնորոշվել:
Continue reading

Կյանքի առաջին օրերում նորածնին անհրաժեշտ իրեր

Կարծում եմ այս գրառումս շատերին կօգնի:

Ի՞նչ է անհրաժեշտ (գրում եմ իմ փորձից)․
Հագուստ
1. 5-6 հատ շապիկ,
2. 5-6 զույգ նասկիներ (որոնք տաք կպահեն երեխայի տոտիկները թե բարուրաշորերի տակ և թե մանկական հագուստի տակ),
3. 2-3 գոգնոցիկները,
Continue reading