Ինչպես է ինձ հաջողվում քնեցնել իմ փոքրիկին

Նկատե՞լ եք արդյոք, որ բազմանդամ ընտանիքում մեծացող փոքրիկի քունը կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան հակառակ դեպքում։

Եկե՛ք միասին պարզաբանենք, թե ինչու.

Սովորաբար, երբ մոտենում է քնի ժամը ընտանիքի յուրաքնչյուր անդամ իր պարտականությունն է համարում իր լուման ներդնել փոքրիկին ակտիվացնելու հարցում։ Բոլորը վստահ են, որ երեխան կհոգնի և հոգնածությունից էլ հանգիստ քուն կմտնի։ Բայց, արի՛ ու տես, որ տեղի է ունենում ամբողջությամբ հակառակը։ Իրականությունն այլ է։

Տատիկ-պապիկների մոտ, իհարկե, զվարճալի է, բայց մայրիկի հետ հանգիստ է և ապահով։ Եվ հենց այդ ապահովության զգացողությունը պարգևող նրա մեղմիկ ժպիտն է, որը օգնում է փոքրիկին խաղաղ քուն մտնել։ 

Այն, ինչ կատարվում է փոքրիկի արթուն ժամանակ, անդրադառնում է նրա քնի վրա։ Փոքրիկները մեզ պես սիրում են հանգստանալ երեկոյան ժամերին։ Չէ՞ որ մենք ևս չենք սիրում ավելորդ աղմուկն ու անցուդարձը այդ ժամերին։ Կարևոր է, որ փոքրիկը հասկանա, որ մոտենում է քնի ժամը։

Սովորություն դարձրե՛ք նույն հերթականությամբ իրականացնել քնին պատրաստվելու գործողությունները։ Մինչ լոգանք ընդունելը միացրե՛ք սենյակում մեղմ երաժշտությունը և անջատե՛ք լույսերը։ Երեխայի քնի համար խաղաղ միջավայր կօգնեն ապահովել օրորոցային մոբիլները, որոնք օժտված են լուսային և երաժշտական էֆեկտներով։

Շատ շուտով փոքրիկը կվարժվի հերթականությանը։

  • Եթե մայրիկը անջատեց լույսերը, ուրեմն իր սիրելի խաղալիքը շուտով կսկսի նվագել և սենյակի առաստաղին կհայտնվեն գեղեցիկ աստղիկները։
  • Եթե մայրիկը տանում է լոգանքի, ուրեմն շուտով ուտելու է և վայելելու նրա տաքուկ գիրկը։

Երեկոյան լոգանքից հետո ձեր գրկի ջերմությունը, կիսախավար սենյակում հանգստացնող երաժշտությունը, կամ հեքիաթ պատմելն ավելի արագ կքնեցնեն երեխային, քան աղմկոտ ու մանկական թոթովախոս լեզվով սիրող բարեկամների մոտ ձեռքից ձեռք անցնելը։

Մեր օրերում արդեն կան հատուկ փոքրիկի հանգստյան համար նախատեսված փափուկ խաղալիքներ, որոնք չափսերով ավելի կոկիկ են, բայց և այնպես, ևս ունեն լուսային և օրորոցային երաժշտության հատկություններ։ Դրանք կարելի է տեղավորել փոքրիկի պայուսակի մեջ և վերցնել զբոսանքի կամ ճանապարհորդության։ Դրանք շատ արագ կդառնան ձեր հավատարիմ օգնականները։

 

Շնորհակալություն Fisher-Price ապրանքանիշին նյութը տրամադրելու համար։

Պաշտոնական ներկայացուցիչ Marli Toys ընկերություն։

 

Ինչպե՞ս ընտրել խաղալիք. գի՞ն, թե՞ որակ, սա է խնդիրը

Դե արի՛ ու համատեղի՛ մի շարք հատկություններ մի փոքրիկ առարկայի մեջ` որակյալ, ուսուցողական, գեղեցիկ, ֆունկցիոնալ և, գոնե, փոքր ինչ հասանելի։

Բազմաթիվ մասնագետների` մանկավարժների, ինժեներների և հոգեբանների  ուսումնասիրություններից, ինչպես նաև ինձ նման մի շարք ծնողների  անձնական փորձից ելնելով` փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին խաղալիքներ գնելիս։ Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի խաղալիքը.

1. Բարձրորակ  նյութերից պատրաստված (միանշանակ)

Ես նախընտրում եմ բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները, նույնիսկ, եթե դրանք մի փոքր թանկ են։ Ասեմ, թե ինչու…

  • Այն դիմադրում է անգամ ատամով կրծելուն,
  • և խոնավություն չի վերցնում։
  • Բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները հիմնականում ունենում են հարթ և մշակված երիզներ։
  • Հրակայուն են։
  • Չեն փշոտում։

Continue reading

Ֆիզիկայի և քիմիայի ժամ երեխաների համար :)

chemԱյսօր` հունիսի 28-ին, “Հայ ծնողների ակումբ”-ի փոքր անդամները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված ֆիզիկայի և քիամիայի ճանաչողական փորձարկումներին/էքսպերիմենտներին 🙂 Միջոցառումն իրականացնելու համար իր աջակցությունը ցուցաբերեց Երևանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը սիրով տրամադրեց գեղեցիկ ու հագեցած լաբորատորիաներ և հիանալի ուսուցիչներ, ովքեր
անմիջական միջավայրում սիրով և ոգևորությամբ երեխաներին ծանոթացրեցին ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքներին:     Continue reading

Թղթե ափսե մեր ձեռքերով :)

թղթիկներՀավանաբար բոլորի մոտ էլ երեխաների հետ թղթով աշխատելուց հետո մնացորդներ են մնում: Ես միշտ ափսոսում եմ դրանք գցել ու հավաքում եմ մի տոպրակի մեջ: Վերջերս մի հետաքրքիր տաբերակ գտանք դրանք օգտակար օգտագործելու համար. պատրաստում ենք այ այսպիսի ամուր թղթե ափսեներ, որոնց մեջ կարելի է տաբեր բաներ դնել… օրինակ` մատիտներ, վրձիններ, մանր խաղալիքներ, անգամ կոնֆետներ (բայց պարտադիր փաթեթավորված)… 🙂
Continue reading

Մատիկներով խաղեր (пальчиковые игры)

MarkԻնչպես գիտենք մատիկներով խաղերը (пальчиковые игры) նպաստում են երեխաների մանր մոտորիկայի և խոսքի զարգացմանը:
Մեր ակումբի մայրիկների օգնությամբ հավաքեցինք դրանցից ամենասիրելիները, որոնք էլ սիրով ներկայացնում եմ ձեզ 🙂

Հատուկ շնորհակալություն Angelina Mane Alexanian-ին, Tatev Melikyan-ին, Tamara Snkhchyan-ին, Heghinar Melkom Melkomian-ին և Karina Yeghiazarova-ին 🙂

Continue reading

<<Աջ>> և <<ձախ>> տարբերակումը

<<Աջ>> և <<ձախ>> հասկացությունները երեխայի համար բավական դժվար է ընկալել: Հարկավոր է, որ երեխան բավական շուտ տարբերակի դրանք: Երեխան, որը չի կարողանում տարբերել <<աջը>> և <<ձախը>> հետագայում կունենա ընթերցելու, հաշվելու, շրջապատում շուտ կողմնորոշվելու դժվարություններ:
Continue reading

Պլաստիլինի բաղադրատոմս

Սիրելի մամաներ,
ուզում եմ կիսվել պլաստիլինի պատրաստման եղանակի իմ բաղադրատոմսով 🙂

Այսպիսով մեզ պետք կգա`
– 1 ճաշի գդալ աղ,
– 1 ճաշի գդալ լիմոնի աղ,
Continue reading

Զարգացման մեթոդիկաներ: Եկատերինա և Սերգեյ Ժելեզնովների մեթոդիկան:

Երեխայի զարգացումը սկսվում է իր կյանքի հենց առային օրերից: Որո՞նք են ամենատարածված և ստուգված մեթոդիկաները, և կա՞ն արդյոք “ստորջրյա քարեր” մանուկների ընդունակությունների վաղ զարգացման մեջ:

Նորածին երեխան ունի հսկայական ներուժ զարգացման համար: Այն տեղի է ոնենում կտրուկ “քայլերով”. երեկվա անօգնական էակը դառնում է կենսուրախ, ժիր բալիկ, որն ամեն ինչ տանում է բերանը` աշխարհը ճանաչելու նպատակով: Այդ կտրուկ “քայլը” հատկապես աչքի է ընկնում երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում:
Continue reading

Պլաստիլինի բաղադրատոմս

Մի հոդված կարդացի երեխաների վաղ զարգացման մասին  ու հասկացա, որ դրանով բավարար չափով չեմ զբաղվում, իսկ պլաստիլինով ծեփելը շատ կարեվոր է փոքր տարիքից (մենք 22 ամսեկան ենք, գրեթե 2 տարեկան), ինչպես եվ թաթիկներով (մատերով) նկարելը, նաեվ` մեծ մատիտներով նկարելը…. դրանք զարգացնում են մանր մոտորիկան, երեխայի երեվակայությունը եվ այլն… բացի այդ շուտով օրերը ցրտելու են, եվ այլեվս դուրս փախնելու մեթոդը միշտ չի փրկի, պետք է շաբաթ-կիրակի օրերին երեխային զբաղեցնել: ՈՒրեմն պետք է մի բան անել… վաճառվող պլաստիլիններին չեմ վստահում, համ էլ թանկ է ստացվում, չէ որ պարբերաբար պետք է նորը գնել, հնի գույները խառնվում են… Որոնեցի գուգլում ու գտա տանը պլաստիլին սարքելու մի բաղադրատոմս, փորձեցի եվ ստացվեց 🙂 ահա եվ այն…

1 բաժակ ալյուր, 1/2 բաժակ աղ, 1 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ ձեթ, 2 թեյի գդալ կրեմ տարտար Cream of tartar (սպիտակ փոշի է, որ օգտագործվում է թխելու փոշի (baking powder, разрыхлитель) սարքելու համա սոդայի հետ միասին, ինչպես նաեվ օգտագործվում է բեզեն, հարած սերուցքը ամրացնելու համար, քիմիական անունն է Калий битартрат: Այս բաղադրատոմսում այն առաձգականությունը ուժեղացնող դեր է կատարում, բայց այն առաջնային չէ, առանց դրա էլ պլաստիլինը կստացվի), սննդային գունավորիչներ (եթե ունեք նյարդեր, ժամանակ եվ համբերություն, ապա կարող եք լրիվ բնական գույներ ստանալ բազուկից, գազարից, կանաչուց եվ այլն, երեվակայության հարց է: Դրանք այնքան վառ չեն գունավորի, որքան վաճառվող գունավորիչները, բայց իրենց գործը կանեն!!!) Բոլորը բացի գույներից խառնում եք իրար (խմորեղեն թխողները կիմանան, որ ավելի հեշտ է նախ խառնել չոր բաղադրիչները, ապա ձեթն ու քիչ-քիչ ջուրը, որ գնդիկներ չառաջանան, այս ամենյ մինչ կրակին դնելը) եվ անընդհատ խառնելով եփում մինչեվ պնդանա եվ գնդիկ ստացվի: Անմիջապես բաժանում եք մասերի, ավելացնում գունավորիչները, լավ խառնում (տրորում), դնում առանձին ցելոֆաններում եվ դնում սառնարանում: Եթե ձեռքերով եք խառնելու գույները, անպայման ձեռնոցներ հագեք!!!!! Վերջ, պլաստիլինը պատրաստ է!!!!

Ես ներվեր չունեցա եվ օգտագործեցի խմորեղենի համար գնված գունավորիչներ, կարծում եմ, կոնֆետնրում դրանցից լավերը չեն օգտագործում: Տղաս շատ էր ոգեվորվել, վաղյ կսկսենք ստեղծագործել: Եթե հաջողվի, վաղը մի քանի նկարներ էլ կտեղադրեմ 🙂