Հոգնած մամաների հերոսություններ

Վերջապես փոքր հրաշքս քնել էր ու ես այնքան հոգնած էի, որ կարող էի կանգնած էլ քնել, բայց չգիտես ինչի չէի գնում վերջապես պառկեի, փոքրձեի ուժ ու էնէրգիա հավաքել վաղը նորից սկսելու համար: Փոխարենը «կիսամեռ» նստել էի համակարգչի առջև, բացել ՖԲ էջս ու կարդում էի իմ փրկություն դարձած խմբի պոստերը: Այնքան հոգնած էի, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չէի կարող պատասխանել իմ բախտակից մամաներին J Մեկ էլ հայացքս հանկարծակի կանգ առավ մի պոստի վրա: Կարդում էի ու գժի պես ծիծաղում, հենց տենց հոգնած, դրությանս ծայրահեղությունը գիտացելով ու սեփական դիմացկունության սահմանը բացահայտելով՝ ինքնամոռաց ծիծաղում էի ու ուրախանում, որ ես մենակ չեմ: Որ մենք՝ մամաներս, երբեք մենակ չենք ու միշտ կգտնվի մեկը, որ մեզ հասկանա: Պոստը վերաբերում էր հոգնածությունից «գլուխը կորցրած» մամաների հերոսություններին… Continue reading

Պետք է զբաղմունք հորինել :/

Հիմա ես դժվար կացության մեջ եմ.

Ale

Ինչպե՞ս զբաղացնեմ 4 տարեկան տղայիս: Նստել չի սիրում, նկարել/ներկելու մասին լսել չի ուզում, պլաստիլինը միայն ճիճու սարքելու համար է, հեքիաթ միայն լսել է սիրում, այն էլ բացառապես մեքենաների մասին….

… իսկ մենք մյուս տարի պետք է դպրոց գնանք: Չէ, իմ փոքրիկը իրոք փոքրիկ է, խաղից բացի ուրիշ ոչինչ: Ուրեմն մենք էլ կխաղանք 🙂

Continue reading

Մի բլոգի պատմություն

4 տարի առաջ , երբ դարձա մայրիկ, առաջին իսկ օրվանից մի նոր տենդ սկսվեց մոտս. երեխայիս ամեն պահը, ամեն ակնթարթը նկարել, գրել ցանկացած հաղթանակն ու ձեռքբերում, ցանկացած քայլը դեպի նոր կյանք…

Մի փոքրիկ գրքույկի մեջ սկսեցի գրի առնել տղուկիս “կյանքը”, բայց քանի ժամանակը անցնում էր և տղաս մեծանում էր , իսկ պատմությունները դառնում էին ծավալուն, շատ դրվագներ  մնում էին միմիայն իմ մտքում, աչքերում, հիշողությունում: Continue reading

Տարեդարձի մտքեր :)

dinoՎերջերս շատերն են հարցնում, թե ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տանը, մանկապարտեզում, դպրոցում և այլ վայրերում: Ուզում եմ տարբերակներ առաջարկել 🙂

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես ենք 2 տարի առաջ նշել տղայիս 8-ամյալը:

Նախ, ինչպես միշտ, ծննդյան օրվա թեման ընտրել էի նախօրոք: Իսկ տունը սկսեցի զարդարել նախորդ օրը գիշերը, երբ երեխաներն արդեն քնած էին: Continue reading

Տնական համեղ երշիկ փոքրիկների և մեծիկների համար :)

ershikԽոզի փափկամիսը կտրել երկարությամբ, դանակով անցքեր բացել և անցքերի մեջ դնել սխտորը, միսը կապել թելով այնպես, որ երշիկի նման կլոր տեսք ունենա, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, չոր ռեհանով, ծիտրոնով, թողնել մեկ օր, հաջորդ օրը եփել ֆոլգայով՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում, վերջում 2 րոպե բացված վիճակում դնել ջեռոցը, որ կարմրի: Continue reading

Ձեռքի աշխատանքների մրցույթի ամփոփում

apc-astgh

“Հայ ծնողների ակումբ”“Էդիթ Պրինտ”-ի հետ միասին ֆեյբուքյան “Armenian Parents Corner” խմբում ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթ էր հայտարարել: Նկարների տեղադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն  էր:

Պարզվում է մեր ծնողները ոսկե ձեռքեր ունեն 🙂 Այնքա~ն գեղեցիկ աշխատանքներ էին ցուցադրվել, որ շա~տ դժվար էր ընտրություն կատարել: Արդյունքում ընտրեցինք 3 աշխատանք, որոնք իրենց տեսակի մեջ ամենաօրիգինալն ու չկրկնվողն էին:      Continue reading

“Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան :)

lem8Ահա և կայացավ “Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան: Մեր գրառմանն արձագանքած առաջին 15 մայրիկները դեկտեմբերի 15-ին հանարավորություն ստացան անվճար մասնակցելու ամանորյա ֆոտոսեսիայի: Մեզ այս հարցում օգնեց և աջակցեց Լեմուռ ֆոտոստուդիան: Երեխաների հետ աշխատելը բավականին դժվար աշխատանք է, ինչի համար էլ հատուկ շնորհակալություն ենք հայտնում լուսանկարող Աննային 🙂
Continue reading

Առաջին էքսկուրսիան` տպարան

weԱյսօր “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց առաջին ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ 🙂 Continue reading

Երեկոն միաձուլում է մեզ

Երեկոն իր հանդարտ թևերն է փռում մեր ննջասենյակում, որտեղ իմ համբույրների տեղատարափին զուգահեռ իր քնկոտ աչքերն է տրորում որդիս, ու այդ պահին, երբ ամեն տեղ մութ է ու անաղմուկ անդորր, մենք միաձուլվում ենք, դառնում մեկ մարմին, ինչպես այն ժամանակ, երբ նա օր օրի իր սրտիկի մեծ սերն էր ուղարկում ինձ ներսիցս, փաթաթվում ենք իրար, ու այդ լռության մեջ մեկ իմ սրտի ձայնն է լսվում, մեկ նրա, ու այդ ձայները իրար հերթ չտալով նույնպես միաձուլվում են, սկսում եմ հավասարաչափ բաբախել, բաբախել այն մեծ սիրո համար, որ ամեն անգամ ծնվում է մայրական սիրուցս…

282942_10151869214738619_405206507_n

Continue reading