
Երեխա մեծացնելը միայն անհրաժեշտ սնունդով, հագուստով ապահովելը կամ հասարակական նորմերին համապատասխանող դաստիարակությունը չէ։
Այսօրվա 1-2 տարեկան երեխաները վաղը կերտելու են մի ամբողջ հասարակություն և մեզ համար, որպես ծնող, պետք է առաջնային լինի մեր երեխային պատրաստել այդ հասարակությունում առանց մեզ դրսևորվելուն։ Բազմաթիվ ծնողներ «դաստիարակություն» տերմինի ներքո հասկանում են միայն խստություն, «չի կարելի»-ների շարք և շատ դեպքերում էլ հենց իրենք են ինքնահաստատվում սեփական երեխայի հետ հարաբերություններում։
Continue reading


Հայ ծնողների ակումբի անդամները հաճախ են քննարկում պարարվեստի շուրջ հարցեր, և մենք որոշեցինք ոլորտի ամենանշանավոր մասնագետներից մեկի հետ մի փոքրիկ հարցազրույց ունենալ։
Ողջույն բոլորին ❤
Հավելյալ սնուցումը սկսելուց հետո՝ փոքրիկի համար սկիզբ է առնում աշխարհը նորանոր համերով և բույրերով բացահայտելու գայթակղիչ և տևական շրջանը: Երեխաների սնուցման արդի մոտեցումները հանդուրժող, իսկ առավել հաճախ՝ խրախուսող են բնական համերի շտեմարան համեմունքների հանդեպ: Կյանքը բառիս բուն իմաստով համով-հոտով դարձնող այս հրաշագործներն այսօր շատ կարևորվում են նաև ամենափոքրերի սնուցման գործում: Կան մշակույթներ, որոնք ավանդաբար էլ վաղ են սկսում համեմունքներով հարուստ ուտեստ առաջարկելը երեխաներին: Հնդկաստանում, Առաջավոր Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում մանկական սնուցումն աչքի է ընկնում համային բազմազանությամբ: Պետք է ենթադրել, որ մենք՝ հայերս, ևս ավանդաբար չենք խուսափել փոքրիկների սնունդը համեմելուց՝ հաշվի առնելով համեմունքների առատությունը մեր կենցաղում:
Ամանորը մոտենում է, ուրեմն հրաշքներին հավատալու լավագույն ժամանակն է 🙂 Ձեզ ենք ներկայացնում տոներին նվիրված մի քանի հեքիաթներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կդարձնեն փոքրիկների ձմեռային արձակուրդը, այլև կսովորեցնեն լինել բարի, խիզախ և երբեք չհանձնվել: Այս ցանկը, նաև մեծերի համար է, ովքեր ցանկանում են տոնական լույսով լցնել իրենց կամ հարազատների կենցաղը 🙂
Օնլայն գնումների առավելություններին ծանոթ ենք շատերս. մեծ տեսականի, մատչելի գներ, որակյալ ապրանքներ … Իսկ ավելի խելացի տնտեսելու լավագույն տարբերակը հայտնի Black Friday-ից օգտվելն է, ինչը հնարավորություն է տալիս աշխարհի լավագույն օնլայն խանութներից կատարել գնումներ մինչև 90% զեղչերով:
և զբաղեցնելու լավագույն տարբերակն է, որտեղ որ պատահի։ Ձեռքերի այս խաղը միգուցե և առաջին հայացքից թվա չափազանց պարզ և անիմաստ, բայց արի ու տես, որ բավականին ակտիվացնում է փոքրիկի մտածողությունը, ստիպում կանխատեսել «հակառակորդի» հետագա քայլերը։ Եվ, և իհարկե, այն զվարճալի է երկու կողմի համար էլ։