Նկատե՞լ եք արդյոք, որ բազմանդամ ընտանիքում մեծացող փոքրիկի քունը կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան հակառակ դեպքում։
Եկե՛ք միասին պարզաբանենք, թե ինչու.
Սովորաբար, երբ մոտենում է քնի ժամը ընտանիքի յուրաքնչյուր անդամ իր պարտականությունն է համարում իր լուման ներդնել փոքրիկին ակտիվացնելու հարցում։ Բոլորը վստահ են, որ երեխան կհոգնի և հոգնածությունից էլ հանգիստ քուն կմտնի։ Բայց, արի՛ ու տես, որ տեղի է ունենում ամբողջությամբ հակառակը։ Իրականությունն այլ է։

Տատիկ-պապիկների մոտ, իհարկե, զվարճալի է, բայց մայրիկի հետ հանգիստ է և ապահով։ Եվ հենց այդ ապահովության զգացողությունը պարգևող նրա մեղմիկ ժպիտն է, որը օգնում է փոքրիկին խաղաղ քուն մտնել։
Այն, ինչ կատարվում է փոքրիկի արթուն ժամանակ, անդրադառնում է նրա քնի վրա։ Փոքրիկները մեզ պես սիրում են հանգստանալ երեկոյան ժամերին։ Չէ՞ որ մենք ևս չենք սիրում ավելորդ աղմուկն ու անցուդարձը այդ ժամերին։ Կարևոր է, որ փոքրիկը հասկանա, որ մոտենում է քնի ժամը։ Continue reading

Երբ առաջին անգամ հասկացա, որ մայր եմ դառնալու, զգացական անմոռանալի ապրումներից հետո ուղեղս միանալուն պես առաջին միտքը, որ առկայծեց, հետևյալն էր՝ ինչ լավ է, որ դեռ 9 ամիս կա առջևում։ Գիտեի, որ բավականին շատ անելիք ունեմ այդ 9 ամիսների ընթացքում, բայց ինչ, ոնց, երբ՝ առանձնապես չէի պատկերացնում․․․ Դե, իհարկե, սկսեցի հարցուփորձ անել, դիմեցի արդեն դեպի մայրություն ճանապարհը բարեհաջող անցած ընկերուհիներիս՝ կաթիլ-կաթիլ հավաքելու ինֆորմացիան, որ հասկանամ, թե ինչը ոնց ու երբ է պետք անել։ Հուսով եմ, որ այս գրառումը կօգնի այդ ճամփան բռնած կանանց դես-դեն չընկնել և հանգիստ պլանավորել հղիության 9 ամսվա իրենց անելիքները։ 
Մանկապարտեզի ընտրության գործը գլուխ բերելուց հետո ամենամեծ մոլորությունն է կարծելը, թե դժվարն արել ենք արդեն, առավոտյան երեխային կտանենք մանկապարտեզ ու վերջ, կարող ենք հանգիստ զբաղվել մեր գործերով, քանի երեխան մանկապարտեզում է։ Արի ու տես, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Առջևում է ոմանց համար ցավագին, ոմանց համար՝ ոչ այնքան, մանկապարտեզին հարմարվելու փուլը։ Այդ փուլի տևողությունը յուրաքանչյուր երեխայի համար տարբեր է, ամեն ինչ շատ անհատական է․ կարող է ձգվել մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս։
Հարցն այնքան էլ հեշտերից չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մանկապարտեզի ընտրությունը բավականին ժամանակատար պրոցես է, այնպես որ առաջին հերթին զինվեք համբերությամբ։ Նախ կողմնորոշվեք, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր՝ որոշակի մեթոդիկան, դրսում շատ կամ քիչ ժամանակ անցկացնելը, հանդեսների հաճախ լինելը կամ առհասարակ չլինելը, անհատական մոտեցումը, խստությունը կամ երեխային տրված լիովին ազատությունը և այլն, և այլն։
Անվտանգ երթևեկության հիմքում դրված է երթևեկության անվտանգության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը։ Մեզ բոլորիս մնում է միայն ճանաչել, հարգել և կատարել օրենսդրության պահանջները, օգտվել օրենսդրորեն մեզ վերապահված, անարգել և անվտանգ երթևեկության իրավունքից, որի արդյունքում կձևավորվի գրագետ երթևեկության մշակույթ, ինչն ավելի բարեկեցիկ ու անվտանգ կդարձնի մեր կյանքը, կվերացնի ավելորդ լարվածությունն ու զայրույթը երթևեկի ժամանակ։ Յուրաքանչյուր վարորդ պետք է հստակ իմանա և պահպանի ինչպես իր իրավունքներն այնպես էլ պարտականությունները երթևեկության ընթացքում։ Յուրաքանչյուր վարորդի համար շատ կարևոր է ապահովել տրանսպորտային միջոցում գտնվող ուղևորների անվտանգ տեղափոխումը։