4 տարեկան Վիկտորը՝ զրուցելիս
***
– Վիտյա, փորձվել ես իջնել кроватка-ից:
-Հա մամ ջան, փորձվում եմ!!
***
-Վիտյա, ձայնդ կտրի ու շուտ քնի!!!
-Չէ, ես ձայնի հետ կմնամ ու չեմ քնի!!
***
Տատիկի տանը
– Վիտյա, վեր կաց համակարգչի մոտից, աչքերդ կցավան:
– Մամ, բայց ինձ թողել են!!!
Continue reading
Մաման, տան գործն ու բալիկը
Մամաներս միշտ երկընտրանքի առջև ենք կանգնում, ինչպես համատեղել տան աշխատանքը ու բալիկին էլ զբաղեցնել։ Կիսվում եմ իմ փորձով։
Խոհանոց
Եթե պատրաստում եք ինչ որ բան, բալիկին ներառեք, օրինակ կարտոֆիլ մաքրելուց հետո տվեք, թող լվանա, կամ երկու թասիկ տվեք, թող մեկից մյուս դնի, կամ մեծ չափերի մակարոն տվեք, թող խաղա, կամ բրնձի մեջ մի քանի փոքր բան թաքրեք, թող գտնի և Ձեզ ուրախացնի։
Խաղեր
Ողջույն բոլոր այն մամաներին, ովքեր ինձ նման արդեն հոգնել են մտածելուց, թե էլ ինչով կարելի է զբաղվել բալիկի հետ։ Կիսվում եմ Ձեզ հետ մի քանի խաղերով, որոնք բալիկս շատ է սիրում, միգուցե, Ձեզ էլ պետք լինի։
Գնացինք 🙂
1․ Նկարել, նկարել և էլի նկարել։ Իհարկե թղթի վրա, բայց իմ տղան սիրում է նկարել պատուհանին, վաննայում լողանալիս, մամայի ձեռքերին, իհարկե նման խաղ կազմակերպելիս նկատի ունեցեք, որ պետք է ընտրել այնպիսի նյութեր, որպեսզի հեշտ լվանաք։ Փորձեք։
ՄաՊայական 5 լավ գիրք
Ծնող լինելու դժվար ճանապարհին շատ հաճախ կանգնում ենք այնպիսի խնդիրների առջև, որոնց պատասխանները չենք կարողանում գտնել, իհարկե մեր մայրական, ինչու ոչ նաև հայրական ինտուիցիան մեզ շատ է օգնում, բայց լավ խորհուրդները չեն խանգարի։ Ես դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու որպես մամա, բայց կկիսվեմ Ձեզ հետ մի քանի լավ գրքերով, որոնք ինձ որպես մայրիկ շատ ու շատ անգամ են օգնել։
1․ Արդեն հղի ժամանակ ես խորհուրդ կտամ կարդալ Ժան Լեդլոֆֆ “Ինչպես դաստիարակել երջանիկ երեխա” (“Как вырастить ребенка счастливым” –Жан Ледлофф) գիրքը։ Այս գիրքը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչքան կարևոր է լինել երեխայի կողքը ֆիզիկապես և հոգեպես այնքան ժամանակ, ինչքան դա իրեն անհրաժեշտ է, որպեսզի հետո նա ավելի համարձակ մտնի կյանք, կհասկանաք, որ պետք է կոտրել հայկական այն կարծրատիպը, թե փորք երեխային շատ գրկելով, նրան սովորացնում եք գրկին, և ամենակարևորը ինչ սխալներ թույլ չտալ ու չզրկել երեխային մայրական սիրուց, որպեսզի հետագայում նա Ձեր սերը չսկսի փնտրել ամբողջ կյանքի ընթացքում։
Զեյթուն – գնացք :)
Այսօր մեր հին նկարների մեջ այս նկարը գտա ու հիշեցի, որ վերջերս մամաներից մեկը նոր մտքեր էր հարցնում երեխային երեկոյան կերակրելու համար:
Իմ երեխաները շատ էին սիրում հաց-կարագ-զեյթուն 🙂 Այ այս նկարի նման, ամեն մեկի համար “իր չափի” վագոնիկներ էի սարքում, հետո գնացքի նման իրար հետևից շարում էինք ու հավեսով ուտում էին: Ես էլ եմ շատ սիրում, փորձեք, ձեզ էլ դուր կգա 🙂 Continue reading
Խելացի մայրիկ, առողջ բալիկ /Հավելյալ սնունդ
Կարծում եմ աշխարհի բոլոր մայրիկներն էլ շատ են ուզում, որ փոքրիկը մեծանա ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Կյանքի հատկապես առաջին շրջանում երեխայի նորմալ աճն ու զարգացումը կախված է ճիշտ և լիարժեք սննդային ռեժիմից:
Բոլորիդ կյանքում էլ, սիրելի՛ մայրիկներ, գալիս է մի պահ, երբ մայրական կաթն արդեն սկսում է երեխային չհերիքել, նա համառորեն այլ բան է փնտրում, և այստեղ օգնության է գալիս հավելյալ սննդով կերակրելու գաղափարը, որի հետ էլ բազմաթիվ խնդիրներ: Որոշ մայրիկներ մտածում են հատեցին վեց ամսականի շեմը, կարելի է երեխային սնել ամեն տեսակ ուտելիքով և հեշտացնել իրենց գործը, բայց պետք է նշեմ, սիրելի՛ մայրիկներ, որ մինչև երեք տարեկան երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր զարգացումն իսկապես կախված է երեխայի սննդակարգից և Ձեզնից, թե ինչքան հետևողական կլինեք Դուք տվյալ հարցում: Continue reading
Ամանորյա աշխատանքներ
Նոր գտա մեր պատրաստածների նկարներն ու որոշեցի կիսվել 🙂
– ծննդյան ստվարաթղթե գլխարկ,
– գունավոր թուղթ,
– սոսինձ,
– մկրատ,
– փայլեր, ուլունքներ և այլն 🙂
Պատրաստելու պրոցեսը շատ հեշտ է: Կարծում եմ նկարներից ամեն ինչ պարզ է 🙂
Աղջիկներին նեղացնել չի՛ կարելի
Աշխատանքից գալիս եմ տուն և լսում անսպասելի լուր.
Մեր ձեռքերով՝ մեր երևակայությունը: Ծննդյան տոն:
Ինչպե՞ս նշել տղայիս 5ամյակը
Սրճարան ու ծաղրածուներ մեր՝ իմ ու տղայիս չսիրելը, տղայիս մեեեեեեեեծ սերը մեքենաների, աշխատանքային մեքենաների հանդեպ հանգեցրեց ինձ նոր մտքի: Պետք էր տղայիս տարեդարձը վերածել հեքիաթի 🙂
1. Տղայիս հետ կազմեցինք օրացույց, որ ամեն օրվա վերջում ջնջի տվյալ օրը և հաշվի մնացած օրերի քանակը:
(մնացած գործողությունները և որոշումները եղել են գաղտնի)
2. Ընտրեցի թեմա՝ աշխատանքային մեքենաներ + ճանապարհային երթևեկության կանոններ: