Բակտերիալ ինֆեկցիաներ: Ստրեպտոկոկ

Կոկորդի ստրեպտոկոկային բորբոքման հարուցիչն է A խմբին պատկանող b-հեմոլիտիկ ստրեպտոկոկը: Հաճախակի կրկնվող կոկորդի ցավի, անգինայի, տոնզիլիտի, օտիտի դեպքում անհրաժեշտ է անցնել բերանի խոռոչի, բկանցքի մանրէաբանական հետազոտություն:

Continue reading

Վիտամին Դ

Երեխաները ծնվում են Դ վիտամինի շատ քիչ պահուստով և վիտամինի անհրաժեշտ քանակը ստանում են մայրական կաթի միջոցով:

Սակայն հաճախ մոր օրգանիզմում Դ վիտամինի քանակը բավարար չի լինում երեխային անհրաժեշտ քանակով ապահովելու համար, այդ պատճառով էլ փոքրիկների մոտ հաճախ նկատվում է վիտամինի Դ-ի դեֆիցիտ կամ անբավարարություն:

Continue reading

Ասկարիդոզ, Լյամբլիոզ: Ամենատարածված մակաբույծները երեխաների շրջանում

Ամեն տարի մոտ 0.8 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում հիվանդանում է ասկարիդոզով, որոնց գերակշիռ մասը կազմում են երեխաները: Վարակի հիմնական պատճառ են հանդիսանում կեղտոտ ձեռքերը, վատ լվացված սնունդը, ինչպես նաև ասկարիդի ձվերով պատահականորեն վարակված տնային գործածության իրերը: Աղիքներում հայտնված ասկարիդի հարսնյակն անցնում է արյան մեջ,  4-րդ օրը հայտնվելով լյարդում, այնուհետև վարակվելուց 1-2 շաբաթ անց արյան շրջանառության փոքր շրջանով հասնում է ալվեոլներ: Բարդ դեպքերում, եթե թոքեր են հասնում մեծ քանակությամբ ասկարիդներ, հիվանդի մոտ զարգանում է էոզինոֆիլային թոքաբորբ: Ասկարիդի հարսնյակն ալվեոլներում զարգանում է 3 շաբաթվա ընթացքում: Այդ ընթացքում հազի միջոցով անցնելով վերին շնչուղիներ, հայտնվում են բերանի խոռոչում, որտեղից էլ կուլ տալու հետևանքով արդեն բարակ աղիք: Ասկարիդները կարող են տարածվել օրգանիզմում հասնելով տասներկումատնյա աղիք, լյարդ, ենթաստամոքսային գեղձ:

Continue reading

Ռախիտ

Ռախիտը ներկայացված է ոսկրերի փափկացումով կամ թուլացումով, որը առաջանում է վիտամին Դ երկարատև անբավարարությամբ:

Վիտանին Դ նպաստում է աղիներից կալցիումի և ֆոսֆորի ներծծմանը: Վերջինիս անբավարարությունը բերում է ոսկրերում կալցիումի և ֆոսֆորի մակարդակների պահպանման դժվարությանը, որից և առաջացնում է ռախիտ: Continue reading