Երկրորդ երեխայի ծնունդ: Ինչպե՞ս խուսափել խանդից:

Շատ ծնողներ կարծում են, որ հնարավոր չի լինի խուսափել խանդից, երբ ծնվի երկրորդ երեխան: Սակայն ծնողների ճիշտ մոտեցումը թույլ կտա բացառել, կամ հնարավորինս մեղմել խանդը: Երկրորդ երեխայի ծնունդով լիովին փոխվում է ավագ երեխայի կյանքը, և ծնողների պարտքն է անել ամեն ինչ, որ այդ փոփոխությունը երեխայի համար հնարավորինս քիչ սթրեսային լինի:

❓Ի՞նչ սխալներ են ամենից հաճախ թույլ տալիս ծնողները:

Continue reading

Վստահելի օնլայն խանութների ցանկ ծնողների համար

Օնլայն գնումների առավելություններին ծանոթ ենք շատերս. մեծ տեսականի, մատչելի գներ, որակյալ ապրանքներ … Իսկ ավելի խելացի տնտեսելու լավագույն տարբերակը հայտնի Black Friday-ից օգտվելն է, ինչը հնարավորություն է տալիս աշխարհի լավագույն օնլայն խանութներից կատարել գնումներ մինչև 90% զեղչերով:

Այս տարի Սև ՈՒրբաթը լինելու է նոյեմբերի 23-ին և, որպեսզի ձեզ օգնենք հեշտ կողմնորոշվել, ստորև ներկայացնում ենք լավագույն և վստահելի խանութների ցանկն ըստ թեմաների, որը Հայ ծնողների ակումբին սիրով տրամադրել է Գլոբբինգ ընկերությունը:

Ի դեպ, Գլոբբինգում հիմա մեեեծ ակցիա է և մինչև 01.01.2019-ը գնումներ կատարելու դեպքում ԱՄՆ օդային առաքման մեկ կգ-ն արժե 3000 դրամ՝ 4000-ի փոխարեն )))

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՆՈՒԹՆԵՐՆ ԸՍՏ ԹԵՄԱՆԵՐԻ

Նորածնի հագուստի, խնամքի միջոցներ, պարագաներ

Continue reading

Նորածնի խնամքի պարագաներ

Ողջույն ապագա մայրիկներ ջան :)

Փորձել եմ կազմել նորածնի խնամքի ՀԻՄՆԱԿԱՆ պարագաների ցուցակ, որը բնականաբար խիստ պայմանական է՝ ոմանք որոշ պարագաներ անպետք կհամարեն, ոմանք էլ՝ պետքական:

Ինչպես նաև կարող եք ներբեռնել ցուցակը  PDF տարբերակով՝ տպելու համար: Ահա՝ Հիգիենայի պարագաներ
Հիգիենայի պարագաներ-page-001 (1)

Կրծքով կերակրում

photo_238

 

Ակումբի անդամ Աննա Վրթանեսյանը այսպիսի օգտակար գրառում է արել ֆեյսբուքյան խմբում կրծքով կերակրման մասին:

Մեծ քննարկում գնաց կաթի ավելացնելու հետ կապված։ Շատ օգտակար և լրիվ անօգուտ խորհուրդներ տրվեցին։ Ես էլ սկսեցի քոմենթ գրել, ու հասկացա, որ մի հոդված ստացվեց։ Երկու երեխա եմ կրծքով կերակրել մեկին մինչև 2 տարեկան, մյուսին 2.5: Հիմնվելով անձնական փորձի վրա և բազմաթիվ կարդացած հոդվածների աշխատեմ փորձի փոխանակում կատարել, հուսով եմ օգտակար կլինի։ Continue reading

Ծննդատան ցուցակ

Երեխայի ծնունդը ուրախություն է: Հատկապես հղիության վերջին ամիսներին այն հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել դրան թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Իսկ այն ամենն, ինչ հարկավոր կլինի ծննդկանին ու նորածնին, անհրաժեշտ է վաղօրոք պատրաստել, դասավորել հատուկ պայուսակի մեջ, դնել երևացող տեղում, որպեսզի վերջին պահին խուճապի չմատնվեք: Այս ցուցումները օգտակար կլինեն ձեզ համար և կօգնեն կողմնորոշվել:
Continue reading

Կյանքի առաջին օրերում նորածնին անհրաժեշտ իրեր

Կարծում եմ այս գրառումս շատերին կօգնի:

Ի՞նչ է անհրաժեշտ (գրում եմ իմ փորձից)․
Հագուստ
1. 5-6 հատ շապիկ,
2. 5-6 զույգ նասկիներ (որոնք տաք կպահեն երեխայի տոտիկները թե բարուրաշորերի տակ և թե մանկական հագուստի տակ),
3. 2-3 գոգնոցիկները,
Continue reading