Նվեր ընտրելու Ձեր բարդ գործը մի քիչ հեշտացնելու համար որոշեցինք առանձնացնել ու ձեզ ներկայացնել օրիգինալ նվերի 7 միտք բալիկի 1-ամյակի համար 🙂
Tag Archives: տարեդարձ
Lego party
Կարող եք ձեր բալիկներ ծննդյան տոնը ինքներդ կազմակերպել և ամեն ինչ ինքներդ անել:
Լեգո թեման շատ հարմար է տղաների և աղջիկների համար և ամեն ինչ կարող եք ձեր ձեռքերով պատրաստել: Սա իմ տղայի ծննդյան սեղանն է, որտեղ ամեն ինչ ինքս եմ պատրաստել:
APC 5-ամյակ – Տարեդարձներ
ՄաՊաներ ջան, այսօր` մարտի 21-ին, “Armenian Parents Corner” խմբի ծննդյան օրը, ծնվել են նաև մեր ակումբի մի քանի անդամ բալիկներ 🙂 (ցավոք այս ցուցակում կարողացանք ընդգրկել միայն տվյալները մանրամասն և լիարժեք լրացրած բալիկներին):
Սիրելի բալիկներ, շնորհավո’ր ձեր տոնը: Մաղթում ենք ձեզ առողջություն, անհոգ մանկություն, շա~տ-շատ լավ խաղալիքներ, համեղ կոնֆետներ ու լիքը պաղպաղակ 🙂
Մեր գործընկերների հետ միասին ունենք անակնկալներ. Continue reading
Մեր ձեռքերով՝ մեր երևակայությունը: Ծննդյան տոն:
Ինչպե՞ս նշել տղայիս 5ամյակը
Սրճարան ու ծաղրածուներ մեր՝ իմ ու տղայիս չսիրելը, տղայիս մեեեեեեեեծ սերը մեքենաների, աշխատանքային մեքենաների հանդեպ հանգեցրեց ինձ նոր մտքի: Պետք էր տղայիս տարեդարձը վերածել հեքիաթի 🙂
1. Տղայիս հետ կազմեցինք օրացույց, որ ամեն օրվա վերջում ջնջի տվյալ օրը և հաշվի մնացած օրերի քանակը:
(մնացած գործողությունները և որոշումները եղել են գաղտնի)
2. Ընտրեցի թեմա՝ աշխատանքային մեքենաներ + ճանապարհային երթևեկության կանոններ:
Տարեդարձի մտքեր :)
Վերջերս շատերն են հարցնում, թե ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տանը, մանկապարտեզում, դպրոցում և այլ վայրերում: Ուզում եմ տարբերակներ առաջարկել 🙂
Ահա մի քանի օրինակ, թե ինչպես ենք 2 տարի առաջ նշել տղայիս 8-ամյալը:
Նախ, ինչպես միշտ, ծննդյան օրվա թեման ընտրել էի նախօրոք: Իսկ տունը սկսեցի զարդարել նախորդ օրը գիշերը, երբ երեխաներն արդեն քնած էին: Continue reading
Ինչպե՞ս նշել երեխայի տարեդարձը
Բոլորիս համար էլ երեխայի ծննդյան օրը տարվա գլխավոր տոնն է և տարօրինակ չէ, որ բոլորս ուզում ենք այդ օրը նշել հնարավորինս գեղեցիկ և տպավորիչ: Քանի որ Ֆեյսբուքի մեր “Armenian Parents’ Corner” խմբի անդամները հաճախ են անդրադառնում այս թեմային, որոշեցի այս գրառումով իմ կարծիքներն արտահայտել ու խորհուրդներ տալ մանկական ծննդյան օրվա կազմակերպման վերաբերյալ 🙂
Երեխայի ԱՌԱՋԻՆ տարեդարձը
Օ~, սա մեծ իրադարձություն է ընտանքի, իսկ երբեմն նաև ողջ գերդաստանի համար 🙂 Հոգատար ու հպարտ մայրիկներն ու հայրիկները օր ու գիշեր ոգևորված պլանավորում են այդ կարևոր օրը` փորձելով այն հնարավորինս տպավորիչ դարձնել իրենց փոքրիկ մեծիկների համար 🙂
Continue reading
Ինչպե՞ս դարձնենք երեխայի Ծննդյան օրը հետաքրքիր
Սիրելի ծնողներ, շուտով բալիկիս 1 ամյակն է: Խնդրում եմ կիսվեք հետաքրքիր մտքերով 🙂