Պատրաստում ենք գիպսե արձանիկներ ու գունավորում այն

Ահա թե ինչ ենք սարքել օրերս տղայիս հետ 🙂

gipsԻ՞նչ է անհրաժեշտ.  
Continue reading

Թեմատիկ շաբաթներ – Բնական երևույթներ

Այս շաբաթը նվիրեցինք Եղանակային բնական երևույթներին: Շաբաթը ավելի երկար ստացվեց շատ բովանդակալից և հետաքրքիր: Մենք էլի ունեինք պապայի կողմից Պրեզենտացիա, իսկ Գևորգի կողմից բազում ստեղծագործական աշխատանքներ))))
Դե մաման էլ օրերը բաժանեց այսպես՝

Օր 1-Արև         f07ae20b-d404-4e2f-afb2-67b21626f688Normal

Continue reading

Թեմատիկ շաբաթներ – Տարվա եղանակները

Սա էլ մեր Թեմատիկ շաբաթներից մյուսը` Տարվա եղանակները:

Այս անգամ մեր պապան պատրաստեց Պրեզենտացիա – Տարվա եղանակները The four seasons-Vivaldi կոմպոզիցիայի ներքո (եթե ցանկանում եք, կարող եմ ուղարկել), դա իմ տղային շաաաաատ դուր եկավ:
Հետո մի հաստ թղթի վրա պարկի նման կպցրեցի տարվա եղանակները: Մյուս մանր նկարները կտրատեցի ու սկսեց դասավորել համապատասխան արկղում 🙂92d62baf5f78dc63d535c27a7dbba8bf83da137b71ee9ad602c7d78d42e61b96

Continue reading

Թեմատիկ շաբաթներ – Տրանսպորտ

ff6473f5-6546-477e-8878-9da421db23faNormal

Մամաներ ջան,

Քանի որ ես իմ տղայի համար կազմակերպում եմ թեմատիկ շաբաթներ և ունեմ շատ հավաքած նյութեր, ուզում եմ կիսվել նաև Ձեզ հետ:

Continue reading

4 տարեկան Վիկտորը՝ զրուցելիս

Vitya1***
– Վիտյա, փորձվել ես իջնել кроватка-ից:
-Հա մամ ջան, փորձվում եմ!!

***
-Վիտյա, ձայնդ կտրի ու շուտ քնի!!!
-Չէ, ես ձայնի հետ կմնամ ու չեմ քնի!!

***
Տատիկի տանը

– Վիտյա, վեր կաց համակարգչի մոտից, աչքերդ կցավան:
– Մամ, բայց ինձ թողել են!!!
Continue reading

Մաման, տան գործն ու բալիկը

Մամաներս միշտ երկընտրանքի առջև ենք կանգնում, ինչպես համատեղել տան աշխատանքը ու բալիկին էլ զբաղեցնել։ Կիսվում եմ իմ փորձով։

Խոհանոց
Եթե պատրաստում եք ինչ որ բան, բալիկին ներառեք, օրինակ կարտոֆիլ մաքրելուց հետո տվեք, թող լվանա, կամ երկու թասիկ տվեք, թող մեկից մյուս դնի, կամ մեծ չափերի մակարոն տվեք, թող խաղա, կամ բրնձի մեջ մի քանի փոքր բան թաքրեք, թող գտնի և Ձեզ ուրախացնի։

Continue reading

Օգտակար ծրագիր ծնողների համար :)

Հարգելի ծանոթ ու անծանոթ ծնողներ

«Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծվել է այսօր արդեն 46 000-ից ավել անդամ ունեցող “Armenian Parents Corner” ֆեյսբուքյան խմբի հիման վրա:

Հաշվի առնելով այս մի քանի տարիների ընթացքում ֆեյսբուքյան խմբի ծնողների կողմից քննարկված թեմաները, հետաքրքրությունները, մտահոգություններն ու առաջարկները` որոշվեց ստեղծել այս կայքը, որը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կօգնի ճիշտ կողմնորոշվել և կխնայի ծնողների ժամանակը:

Այսօր մեզ շատերն են դիմում այնպիսի հարցերով, ինչպիսին են օրինակ`
– Ի՞նչ մանկական զարգացման կենտրոններ/մանկապարտեզներ կան մեր համայնքում:
– Ո՞րտեղ կարելի է նշել երեխայի տարեդարձը:
– Ո՞ր հայկական օնլայն կայքից կարելի է առաքումով խաղալիքներ պատվիրել:
– Ո՞ր լեզվի կենտրոնում երեխաս կարող է սովորել իտալերեն:
– Ո՞ր սպորտային մարզասրահն ունի կենտրոնացված ջեռուցում:
– Ո՞ր մասնկապարտեզն ունի օնլայն տեսահսկում
և այլն:

Այս կայքը կհամախմբի մանկական ոլորտի ընկերություններին, կներկայացնի նրանց ծառայությունները, գները, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար` կարևոր հարմարությունները:

Ակումբին անվճար գրանցվելով որպես ծնող` հնարավորություն կունենաք.

  • Խնայել ժամանակ:
  • Ստանալ տեղեկատվություն երեխաներին վերաբերող ապրանքներ և ծառայություններ մատուցող ընկերությունների և հաստատությունների մասին:
  • Փնտրել ընկերություն` համապատասխան հենց Ձեր երեխայի տարիքի, հետաքրքրության, քաղաքի, նախընտրելի համայնքի և այլն:
  • Համեմատել ընկերություններն ըստ ոլորտի համար առաջնային կարևոր կետերի:
  • Մասնակցել ակումբի կազմակերպած միջոցառումներին:
  • Օգտվել ակումբի անդամների համար նախատեսված զեղչերից, ակցիաներից և այլ հատուկ առաջարկներից:
  • Հանդես գալ սեփական մտքերով և առաջարկներով 🙂

*Գրանցվելիս տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք:

www.ArmParents.com

Continue reading

Սիրե՛ք ձեր բալիկներին

Երեկ շատ տարօրինակ իրավիճակում հայտնվեցի…

Երաժշտական դպրոցում մի 8 տարեկան աղջկա մայրիկն ասաց, որ դպրոցի ժողովից է գալիս ու ուրախ է: Հարցրեցի “Ինչ լավ է, երևի գովել են, հա՞ :)”: Երեխան լսեց, մոտեցավ ու հարցրեց ինչ են ասել, մայրն էլ կոպիտ պատասխանեց “Հեչ, դա քեզ չի վերաբերվում!”: Continue reading