Lego party

Կարող եք ձեր բալիկներ ծննդյան տոնը ինքներդ կազմակերպել և ամեն ինչ ինքներդ անել:

Լեգո թեման շատ հարմար է տղաների և աղջիկների համար և ամեն ինչ կարող եք ձեր ձեռքերով պատրաստել: Սա իմ տղայի ծննդյան սեղանն է, որտեղ ամեն ինչ ինքս եմ պատրաստել:

DSCN7171

Continue reading

APC 5-ամյակ – Տարեդարձներ

ՄաՊաներ ջան, այսօր` մարտի 21-ին, “Armenian Parents Corner” խմբի ծննդյան օրը, ծնվել են նաև մեր ակումբի մի քանի անդամ բալիկներ 🙂 (ցավոք այս ցուցակում կարողացանք ընդգրկել միայն տվյալները մանրամասն և լիարժեք լրացրած բալիկներին):

Սիրելի բալիկներ, շնորհավո’ր ձեր տոնը: Մաղթում ենք ձեզ առողջություն, անհոգ մանկություն, շա~տ-շատ լավ խաղալիքներ, համեղ կոնֆետներ ու լիքը պաղպաղակ 🙂

Մեր գործընկերների հետ միասին ունենք անակնկալներ.  Continue reading

Մեր ձեռքերով՝ մեր երևակայությունը: Ծննդյան տոն:

Ինչպե՞ս նշել տղայիս 5ամյակը

Սրճարան ու ծաղրածուներ մեր՝ իմ ու տղայիս չսիրելը, տղայիս մեեեեեեեեծ սերը մեքենաների, աշխատանքային մեքենաների հանդեպ  հանգեցրեց ինձ  նոր մտքի: Պետք էր տղայիս տարեդարձը վերածել հեքիաթի 🙂

1555379_10152954897337074_278956756358079954_n

1. Տղայիս հետ կազմեցինք օրացույց, որ ամեն օրվա վերջում ջնջի տվյալ օրը և հաշվի մնացած օրերի քանակը:

(մնացած գործողությունները և որոշումները եղել են գաղտնի)

2. Ընտրեցի թեմա՝ աշխատանքային մեքենաներ + ճանապարհային երթևեկության կանոններ:

Continue reading

Խոստացած ճշմարտությունը «Բեգլարյան կենտրոնի» (Պլանի գլխի ծննդատան) մասին

votikner

Չորս տարի առաջ, երբ աղջիկս լույս աշխարհ եկավ այդ ծննդատանը, ինքս

ինձ խոստացա, որ այլևս երբեք ոտքս այնտեղ չեմ դնի: Չեմ ուզում հիշել այդ ահավոր օրերը: Միայն կարող եմ ասել, որ Աստծուն անչափ շնորհակալ եմ, որ երկուսս էլ ողջ ենք և առողջ:

Վիրահատությունից մեկ շաբաթ անց կարողանում էի վերջապես նստել: Իսկ ևս մեկ շաբաթ անց՝ քիչ-քիչ սկսեցի կռանալ ու ինձ մարդ զգալ: Մեկ ամիս հետո միայն կարողանում էի աղջկաս գրկել: Այդ րոպեներին միշտ մտածում էի, ինչու՞ ոչ ոք չէր պատմում իրենց բալիկներին, թե որքան դժվար է նրանց ունենալ և մեծացնել: Սկսեցի իրականում գնահատել այն ամենը, ինչ ինձ համար արել էր մայրս…   Continue reading

ԻՄ ՏՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Երկար եմ գրելու, քանի որ իմ համար շատ կարևոր ու թանկագին թեմայի մասին եմ գրում։ Սովորաբար չեմ սիրում իմ խիստ ներքին թեմաների շուրջ խոսել, սակայն այս դեպքում կարծում եմ արժի կիսվել իմ փորձով, ոչ նրա համար, որ ցույց տամ, որ ես օրիգինալ եմ կամ դեմ եմ բժշկության ավանդական մեթոդներին, առավել ևս սա կոչ չի և ոչ էլ ուղղեցույց, ոչ էլ խրախուսման սպասում կամ հակառակը իմ արարքի քննադատություն։ Բնավ դրա կարիքը չունեմ և վստահ եմ իմ արարքի ճշմարիտության ու պատասխանատվության գիտակցման վրա։ Ընդամենը զգացել եմ անկեղծ հետաքրքրություն ընկերների և մտերիմների շրջանում իմ տնային ծնունդի նկատմամբ և խոսք տվեցի, որ հոդված կգրեմ, ինչը ուշացած անում եմ։ Ում հետաքրքիր է թող նա կարդա։
Իմ 3րդ հղիությունն էր։ Սկզբում ամեն ինչ գնում էր հանգիստ, դեռ ծնունդը հեռու էր, ես էլ ավելի շատ կենտրոնացած էի իմ դասերով Բժշկական Համալսարանում, որտեղ ես վերապատրաստվում եմ կենսաքիմիկից բժիշկ, զուգահեռ նաև ավարտեցի դասական հոմեոպատիայի 2,5 տարվա կուրսը։ Սակայն երբ արդեն հղիության 5 ամսեկանում էի սկսեցի լրջորեն մտածել ծնունդի մասին, ու ինչքան մտածում էի այնքան ավելի շատ էր ինձ համակում դառնությունը։ Continue reading

Տարեդարձի մտքեր :)

dinoՎերջերս շատերն են հարցնում, թե ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տանը, մանկապարտեզում, դպրոցում և այլ վայրերում: Ուզում եմ տարբերակներ առաջարկել 🙂

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես ենք 2 տարի առաջ նշել տղայիս 8-ամյալը:

Նախ, ինչպես միշտ, ծննդյան օրվա թեման ընտրել էի նախօրոք: Իսկ տունը սկսեցի զարդարել նախորդ օրը գիշերը, երբ երեխաներն արդեն քնած էին: Continue reading

Ինչպե՞ս նշել երեխայի տարեդարձը

Բոլորիս համար էլ երեխայի ծննդյան օրը տարվա գլխավոր տոնն է և տարօրինակ չէ, որ բոլորս ուզում ենք այդ օրը նշել հնարավորինս գեղեցիկ և տպավորիչ: Քանի որ Ֆեյսբուքի մեր “Armenian Parents’ Corner” խմբի անդամները հաճախ են անդրադառնում այս թեմային, որոշեցի այս գրառումով իմ կարծիքներն արտահայտել ու խորհուրդներ տալ մանկական ծննդյան օրվա կազմակերպման վերաբերյալ 🙂

Երեխայի ԱՌԱՋԻՆ տարեդարձը

Օ~, սա մեծ իրադարձություն է ընտանքի, իսկ երբեմն նաև ողջ գերդաստանի համար 🙂 Հոգատար ու հպարտ մայրիկներն ու հայրիկները օր ու գիշեր ոգևորված պլանավորում են այդ կարևոր օրը` փորձելով այն հնարավորինս տպավորիչ դարձնել իրենց փոքրիկ մեծիկների համար 🙂
Continue reading